Մենք մտել ենք ճգնաժամային իրավիճակ․ գործարարի հետ պետք է ազնիվ խոսել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով Լարսի խնդրին, բիզնես փորձագետը նկատեց, որ Լարսի հարցը հերոսական ճանապարհով լուծվում է, բայց համակարգային լուծում չի տրվում․«Լարսի խնդիր, փոխարժեքի տատանում․ Արտահանողները բարդ իրավիճակում են հայտնվել»:
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ապրանքը թանկացել է, տուրիստական հոսքը՝ նվազել, բացի այդ բիզնեսը Հայաստանից տեղափոխելու վտանգ է նկատվում: