Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային «կատաստրոֆա» Հայաստանում․ Ով է կատարվածի հեղինակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անհաջող ելույթների ֆոնին կարծես երկրորդ պլան է մղվել Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն ավարտվեց ելույթը 2023 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հունիսին Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը անցկացրեց 3 հանդիպում կրելով նույնքան պարտություն։ Եվ այսպես, հունիսի 2-ին իր նշանակությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը Սկոպյեում 3։1 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիային։ Հունիսի 6-ին մեր հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային և վերջապես, հունիսի 12-ին սեփական հարկի տակ 0։2 հաշվով խաղը տանուլ տվեցինք Ուկրաինային։ Սա Ռաֆայել Նազարյանի 8-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական շրջափուլում։ Անցկացնելով 10 հանդիպում այս մասնագետը կրեց 9 պարտություն։ Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում 2։0 հաշվով առավելության հասնելով Ֆարերյան Կղզիների հավաքականի նկատմամբ։ Ի դեպ, գաճաճ պետության հավաքականին Նազարյանը «հաջողացրել» էր պարտվել։ Արատագնա խաղում մերոնք զիջել էին նույն 2։0 հաշվով։ Ինչու ենք պարտության դիմաց նշում Ռաֆայել Նազարյանի անունը։

Այն պարզ պատճառով, որ հենց նա է հողին հավասարացրել երիտասարդական թիմը։ Նա է տապալման գլխավոր պատասխանատուն։ Ի՞նչ է նշանակում պարտվել 8 խաղում անընդմեջ, ի՞նչպես կարելի էր կոտրել մատաղ սերնդի ոգին ու ողնաշարը։ Այսքանից հետո Նազարյանը կարծես մտադրություն չունի հրաժարական տալ և ներղություն խնդրել երկրպագուներից մեր երկիրը ֆուտբոլային հարթակում խայտառակելու համար։ Նշենք, որ Ռաֆայել Նազարյանը գլխավորում է նաև Հայաստանի բաձրագույն լիգան ներկայացնող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, որտեղ ելույթ ունեցող ֆուտբոլիստները կազմում են երիտասարդական հավաքականի կորիզը։ Այսինքն ընտրական մրցաշարում ավելի խաղացված թիմ քան Հայաստանի երիտասարդական հավաքականն է դժվար է գտնել։ Ժամանակին խոսում էինք, որ մեր երիտասարդները հնարավորություն չեն ստանում իրենց թիմերում խաղալու և չունեն խաղային պրակտիկա։ Այսօր նրանք խաղում են բարձրագույն խմբում, խաղում են միասին և կես բառից հասկանում են իրար։ ԲԿՄԱ-երիտասարդական կապի ստեղծումը ՀՖՖ-ի լավագույն քայլերից մեկը կարելի է համարել, բայց․․․։ Ստեղծելով այդ կապը ֆուտբոլի ֆեդերացիան ձախողվել է մի կարևոր հարցում։ Մեր ֆուտբոլի կարևորագույն հանգույցը վստահելով Ռաֆայել Նազարյանին։ Մեր հետաքննող գործընկերներին կխնդրեինք բացահայտել թե ինչ սկզբունքով և ինչպես են երիտասարդ ֆուտբոլիստներն տարկետում ստանում և հայտնվում բանակի մարզական վաշտում։ Հետաքրքիր է իմանալ ում և ինչպես է ընտրում Ռաֆայել Նազարյանը։ Տիրող պատկերն իսկապես կատաստրոֆիկ է։ Չմոռանանք, որ Նազարյանը ԲԿՄԱ-ն և երիտասարդականը գլխավորելուց զատ զբաղեցնում էր նաև ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այսինքն ՀՖՖ-ն ստեղծել էր ֆուտբոլային Նապոլեոնի մի կերպար, որը պետք է միանգամից 4-5 ֆրոնտում շենացներ մեր ֆուտբոլը։ Հիշեցնենք, որ տեխնիկական տնօրենի գործառույթների մեջ է մտնում նաև բոլոր հավաքականների համակարգումը։ Թե ինչու էր Նապոլեոնի կերպարում ընտրվել հենց Նազարյանը դժվար է ասել։

Արդյունք եղավ այն, որ տապալվեցին բոլոր հավաքականները։ Ազգային թիմում ելույթ ունեցած և ոչ մի երիտսարդ ֆուտբոլիստ աչքի չընկավ։ Վահան Բիչախչյանն այո, երիտասարդական հավաքականից է տեղափոխվել ազգային, բայց նա Գյմումրիի ֆուտբոլի սան է և բարեբախտաբար չի անցել Նազարյանի «շկոլան»։ Ռաֆայել Նազարյանի ցույց տված արդյունքների մասին բազմիցս ենք խոսել։ Բազմից ենք ՀՖՖ-ի ղեկավարությանը նախազգուշացրել, որ Նազարյանը կործանելու է հավաքականը, բայց․․․։ 2021 թվականի վերջին ՀՖՖ-ն Նազարյանին առաջադրել էր, որպես տարվա լավագույն մարզչի թեկնածու։ Տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում բանական մարդու տրամաբանության մեջ։ Մինչև 2021 թվականի դեկտեմբերը Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը խայտառակ ելույթներից հետո Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 6 խաղից հետո 3 միավորով եզրափակում էր մրցաշարային աղյուսակը։ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականն պարտվել էր Ֆարերյան Կղզիներին, Երևանում 1։4 հաշվով զիջել էր Սերբիային, զիջել էր այդ պահին խմբի ենտապահ Հյուսիսային Մակեդոնիային։

Նազարյանի գլխավորությամ Հայաստանի երիտասարդական թիմը ընտրական փուլում գերխայտառակ 7։0 հաշվով պարտվել էր Ֆրանսիային։ Նազարյանի գլխավորությամբ ԲԿՄԱ-ն 6 միավորով եզրափակում էր Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Այսքանից հետո արդյունքների առումով Հայաստանի ամենավատ մարզչին պաշտոնանկ անելու փոխարեն ՀՖՖ-ն նրան առաջադրել էր լավագույն մարզչի թեկնածու։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր քան թքել ֆուտբոլային հասարակության վրա։ Եթե Նազարյանի պես անհաջողակ մասնագետը տեղ էր գտել լավագույնների թեկնածուների ցուցակում հայկական ֆուտբոլի ապագայի մասին խոսելն անիմաստ ենք համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում