Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ես անպայման կընդունեմ Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը. Ջուլիանո Խիմենես

Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտպան Ջուլիանո Խիմենեսը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

-Ե՞րբ է սկսվել ֆուտբոլային կարիերադ ու ի՞նչ թիմերում ես խաղացել:

– Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկան հասակից՝ Բրազիլիայի <<Պոուլիստինյա>> ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է Սան Պաուլոյում: Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ Բրազիլիայի 1-ին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Ժոինվիլ» թիմում 2000 թ., այնուհետև հանդես եմ եկել «Ֆիգուերենսե» (2003-2004թթ. Բրազիլիայի 1-ին դիվիզիոնի առաջնություն), «Սան Կառլոս» (Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնություն, 2004-2008թթ.), նաև 6 ամիս ժամկետով հանդես եմ եկել Երևանի «Արարատ», Ֆրանսիայի «Արարատ-Ասա» (Ֆրանսիայի կիսասիրողական 5-րդ դիվիզիոնի առաջնություն) և «Ատլետիկո»(Սորոկատա) թիմերում, որը հանդես է գալիս Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում, իսկ 2009 -ից հանդես եմ գալիս Դիլիջանի «Իմպուլս»-ում:

-Ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը, և ու՞մ ես ձգտել նմանվել ֆուտբոլում:

– Իմ ֆուտբոլային կուռքը Միլանի «Ինտեր»-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Լուսիոն է, որին միշտ ձգտել եմ նմանվել:

-Ինչպե՞ս, ե՞րբ և ու՞մ խորհրդով հայտնվեցիր Հայաստանում:

-Հայաստանում հայտնվեցի 2008թ-ին, երբ այն ժամանկվա «Միկա»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, իմ «Սան Կառլոս»-ում հանդես գալու ժամանակ եկել էր Բրազիլիա և ինձ, Ակլեյսոնին և Տալլեսին հրավիրեցին փորձաշրջան անցնելու Երևանի «Միկա»-ում: Մոտ 2 ամիս փորձաշրջան անցա «Միկա»-ում, մասնակցեցի մի քանի ընկերական խաղերի, իսկ վերջին ընկերական խաղից հետո(«Միկա»-«Արարատ»`2:2) «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ինձ հրավիրեց «Արարատ»-ում հանդես գալ, որտեղ էլ 6 ամիս հանդես եկա, դարձա ՀՀ փոխչեմպիոն:

-Ինչքա՞ն ժամանակում սովորեցիր հայերեն խոսել: Հեշտությա՞մբ ես այժմ հաղորդակցվում թիմակիցներիդ հետ:

– Ճիշտ է սկզբնական շրջանում դժվար էր, սակայն մի քանի ամսում արդեն շատ թե քիչ խոսում էի հայերեն, իսկ այժմ մեծամասամբ տիրապետում եմ հայերենին և թիմակիցներիս հետ էլ հեշտությամբ եմ հաղորդակցվում:

-Ի՞նչպիսին են Հայաստանից ու հայկական ֆուտբոլից ստացած տպավորությունները:

– Հայաստանից և հայկական ֆուտբոլից շատ լավ տպավորություններ ունեմ, ինձ շատ դուր է գալիս Երևան քաղաքը,իսկ հայկական ֆուտբոլը ըստ իս տարեց տարի զարգացում է ապրում և դա ակնհայտ է: Հայաստանում խաղալն ինձ համար շատ հաճելի է, քանի որ այստեղ դավանում են տեխնիկապես հագեցած, կոմբինացիոն ֆուտբոլին, որը հոգեհարազատ է բրազիլացիներիս:

-Ձեր ընտանիքում քեզանից բացի կան անձիք,ովքեր առնչվում են ֆուտբոլի հետ: Ու՞մից է փոխանցվել ֆուտբոլի նկատմամբ քո սերը:

-Ունեմ եղբայր և 2 քույր, որոնցից և ոչ մեկը չի առնչվում ֆուտբոլի հետ, իսկ ֆուտբոլի նկատմամբ իմ սերը գալիս է փոքր հասակից

-Ընդհանրապես, ըստ քեզ ո՞վ է բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

– Ըստ ինձ, բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդինյոն է, որ այժմ հանդես է գալիս Բրազիլիայի <<Ֆլամենգո>> թիմում և շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել:

-Ինչպիսի՞ն են <<Իմպուլս>>-ի հնրավորությունները այս մրցաշրջանում: Բրազիլիայի,որ լիգայում կարող է հանդես գալ <<Իմպուլս>>-ը:

– Որպես թիմի ավագ նշեմ, որ այժմ <<Իմպուլսը>> շատ գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում և չնայած շատ միավորներ է կորցրել դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար: <<Իմպուլս>>-ը իմ կարծիքով կարող էր հանդես գալ Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում:

-Ո՞րն է մինչ այժմ Հայաստանում անցկացրած հանդիպումներից ամենահիշարժանն ու ո՞ր խփածդ գոլն է տպավորվել:

– Հիշարժան հանդիպումներ Հայաստանում շատ եմ անցկացրել, սակայն ամենահիշարժան հանդիպումն ու գոլը, թերևս 2008թ.-ի ՀՀ առաջնության վերջին տուրի <<Փյունիկ>>-ի հետ խաղն էր,որտեղ <<Արարատ>>-ի կազմում ես խաղավերջում Մարկոսի փոխանցումից հետո գլխի հարվածով դարձա գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեցի <<Արարատ>>-ին: Այդ հաղթանակից հետո միավորներով հավասարվեցինք <<Փյունիկ>>-ին և իրավունք ստացանք չեմպիոնի կոչումը վիճարկելու <<ոսկե>> խաղում:

-Հաճախ ես միանում թիմի գրոհներին(հատկապես ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ): Դա քո նախաձեռնությամբ, թե մարզչի հրահանգով է կատարվում:

– Ես ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ գրոհներին եմ միանում մեծամասամբ մարզչի հրահանգով:

-Հաճախակի փոխօգնության ես հասնում խաղընկերներիդ, փրկում դրությունը: Կյանքում էլ ես արդյո՞ք այդպիսին:

– Ինձ համար խաղադաշտում փոխօգնության հասնելը խաղընկերներիս դժվար չէ, իսկ կյանքում էլ փորձում եմ միշտ դժվար պահերին լինել ընկերներիս կողքին և օգնել նրանց:

-Ֆուտբոլից բացի ինչո՞վ ես սիրում զբաղվել: Ունես որևէ հոբբի: Ազատ ժամանակդ ինչպես ես անցկացնում:

– Ազատ ժամանակ շատ եմ սիրում լսել բրազիլական երաժշտություն, ընտանիքիս հետ զբոսնել, դիտում եմ բասկետբոլ(NBA-ի խաղերը): Այդ ամենը անում եմ խաղերից հետո, իսկ խաղերից առաջ միմիայն կենտրոնացած եմ լինում խաղի վրա:

-Արդյո՞ք հեշտ <<լեզու>> գտար <<Իմպուլսի>> նորեկ, գանացի Ալլհասան Իլիասուի հետ,որի հետ խաղում ես կենտրոնական պաշտպանի դիրքում:

– Ալլհասան Իլիասուն շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է և նրա հետ խաղալը հաճույք է պատճառում ինձ և հեշտացնում խաղը:

-Ունես արդյո՞ք Հայաստանում ընկերներ, <<Իմպուլս>>-ում ու՞մ հետ ես ավելի մտերիմ:

– Հայաստանում իմ ընկերները հիմնականում այլ թիմերում հանդես եկող իմ համերկրացիներն են, բացի դրանից ես շատ մտերիմ եմ <<Իմպուլս>>-ի բոլոր ֆուտբոլիստների հետ:

-Ինչպե՞ս ես նշում հաջողությունն ու հաղթանակը, և ինչպե՞ս ես տանում անհաջողությունն ու պարտությունը:

-Հաջողությունն ու հաղթանակը շատ հանգիստ եմ տանում,իսկ անհաջողություններն ու պարտությունները բավականին ծանր: Պարտությունից հետո նույնիսկ ընտանիքիս անդամների հետ չեմ կարողանում խոսել, քնելիս վերլուծում եմ կատարվածը: Սակայն ֆուտբոլում և ընդհանարապես սպորտում պետք է պատրաստ լինես և հաջողություններին, և անհաջողություններին:

-Եթե քո նախկին թիմակցիդ ու հայրենակցիդ` Մարկոսի նման քեզ էլ առաջարկեին հանդես գալ ՀՀ ազգային հավաքականի կազմում կընդունեիր առաջարկը, թե գտնում ես որ ազգային ընտրանիում առավելապես տեղի կադրեր պիտի խաղան:

– Ես արդեն 3 տարի է Հայաստանում եմ և շատ եմ սիրում ու հարգում այս երկիրը, և եթե ինձ առաջարկեին հանդես գալ ՀՀ ազգային հավաքականում ես անպայման կընդունեի այդ առաջարկը, քանի որ լիովին պատրաստ եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին:

-Դիտում ես արդյո՞ք ՀՀ ազգային հավաքականի ելույթները: Ինչպիսի՞ն են ըստ քեզ ՀՀ ընտրանու շանսերը «Եվրո-2012»-ի և Մունդիալ-2014-ի ընտրական մրցաշարերում:

-Ես միշտ էլ դիտում եմ, և երկրպագում եմ ՀՀ ազգային հավաքականին, որը աստիճանաբար արդյունավետ և գեղեցիկ խաղ է սկսել ցուցադրել: Իմ կարծիքով «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարում ՀՀ ազգային հավաքականը կարող է խմբում զբաղեցնել 3-րդ տեղը, իսկ Մունդիալ-2014-ի մասին խոսելը դեռ վաղ է:

-Քո ամենասիրելի առաջնությունը, ակումբը, ֆուտբոլիստը, հավաքականըև մարզիչը:

– Ինձ համար ամենասիրելին Բրազիլիայի և Անգլիայի առաջնություններն են, թիմերը`համապատասխանաբար <<Կորինտիանս>>-ն ու <<Ռեալ Մադրիդ>>-ը, մարզիչները` Վանդելեյ Լուշենբուրգոն և Ժոզե Մոուրինյոն, իսկ հավաքականը`իհարկե Բրազիլիայինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում