Դիմադրության շարժումը դադարեց, որովհետև ըմբռնելի չէր` ինչ օրակարգով էին պայքարի դուրս եկել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանը:
Նրա խոսքով` «Առանց թուրքի Հայաստանի» լոզունգով մարդկանց չէիր գրավի. «2018-ին ունեցել ենք օլիգարխիկ վատ համակարգ, որից մարդիկ հոգնել էին, հասարակական դաշինքը քայքայված էր: Հասարակությունը 2018-ին մերժեց հներին, բայց իրականության մեջ դա տեղի չունեցավ: Մի փոքր խմբակ փոխարինվեց մեկ այլ խմբակով: Իշխանության անկարողությունը հանգեցրեց կոլապսի»: