Դրամի արժևորումը առաջարկ-պահանջարկի վարքագծով է պայմանավորված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով` օտարերկրացիների ներհոսքը արտարժութային հոսքեր է ապահովում, իսկ դրամի արժևորումը ճնշումներ է գործադրում մի շարք ոլորտների վրա. «ԿԲ-ն փորձում է կառավարել գների կայունությունը: Առկա է անորոշություն, առկա ռիսկերը մեզ մոտ կառավարելի են: ԿԲ-ն կառավարում է ֆինանսական կայունությունը»:
Մանուկյանի կանխատեսմամբ` գնաճային միջավայրի ընդլայնումը շարունակական է, իրավիճակը` անորոշ. «Գնաճի կախարգելման միջոցը դրամավարկային քաղաքականության միջոցով որոշակի զսպումն է»: