Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Դրական տեղաշարժ կա, բայց դեռ իրավիճակը չի լիցքաթափվել, սպասում ենք ՌԴ որոշմանը». Ինչ է կատարվում Լարսում

Օրերս Վերին Լարսում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպմանը Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը նշել է, որ իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-ից 30 օրում։ Դրանք ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ռուսական ընկերություններին և սպառողներին։ Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով , որ արդեն սկսվել է բերքի սեզոնը:

Ռեշետնիկովն էլ նշել է, որ հասկանալի է անցակետի թողունակության մեծացման  կարևորությունը՝ և տեխնիկական և  փաստաթղթային ստուգման առումով: Սա Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխհամագործակցության ամրապնդման առանցքային պայմանն է: Այդ պատճառով այստեղ վերակառուցման աշխատանքներն   ընթանում են առանց անցակետի աշխատանքի դադարեցման։ Շինարարները խոստանում են դրանք ավարտել 2022թ.  երրորդ եռամսյակում։

ՀՀ հյուպատոս Արեն Առաքելյանն էլ նշել է, որ արագ փչացող մթերքի հարցը լուծվել է, բեռնատարները այլևս երկար ժամանակով փակված չեն մնում Վրաստանի տարածքում։

Այս առնչությամբ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես գործընթացն արագացվել է, ավելի արագ են անցնում, դրական տեղաշարժ կա, իհարկե:

Դիտարկմանը, որ Լարսի անցակետում դեռևս 1500 բեռնատար է կանգնած, Թանանյանն ասաց. «Դե միանգամից բոլորը չեն կարող գալ: Էսօր էլի մտել է 450 բեռնատար, բայց մի ահռելի քանակություն էլ դեռ կանգնած է: Իրավիճակը դեռ լիովին չի լիցքաթափվել:  Հիմա էլ արձակուրդների սեզոնն է, մարդատար մեքենաների քանակն ավելանում է»:

Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմը խոստացել է, որ հայկական 100 մեքենա Լարսում ընդհանրապես չի կանգնելու, գնալու են Վլադիկավկազում մաքսային ձևակերպումներ անեն. «Խոսքն արագ փչացող ապրանքներ տեղափոխող բեռնատարների մասին է: Այսինքն եթե այսօր 450 մեքենա է մտնում Լարս, 500-550 կանցնեն: Իրենք խոստացան, որ 10 օրվա ընթացքում այդ որոշումը կանցկացնեն: Դա կառավարության որոշումով լինի, որպեսզի թույլ տան մաքսային ձևակերպում իրականացնել Լարսից դուրս, Վլադիկավկազի մաքսակետում: Այս պահին այդ տարբերակը դեռ չի գործում, բայց ամեն րոպե սպասում ենք»,-ընդգծեց նա:

Արամ Թանանյանը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանից և Թուրքիայից ևս մեծ հոսք կա դեպի Վրաստան. «Այս պահին դեպի Ադրբեջան 150 մեքենա է կանգնած, այդքան էլ մեծ թիվ չէ: Թուրքիայից դեպի Վրաստան Սարփիում կանգնած է 350 մեքենա: Սա էլ մեծ թիվ չէ, իսկ Կազբեգիի անցակետում դեպի Ռուսաստան կանգնած է 380 մեքենա: Դա նշանակում է, որ եկել Վրաստանից լցվել են Կազբեգի, հիմա Կազբեգիից պետք է դուրս գան, չեզոք գոտիով հասնեն Լարս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում