Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Նորարարությունը պետք է ստեղծել ոչ թե տեղական, այլ մեծ շուկայի համար. «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ

Հայաստանում մենք շատ լավ աշխատուժ ունենք, բայց բազմազանությունն է պակասում:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր-2022» գիտաժողովում այս մասին ասաց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ նշելով, որ Սիլիկոնյան հովտի հաջողության մեծ մասը բազմազանության մեջ է:

«Այնտեղ տարբեր ազգերի մարդիկ են, տարբեր մտածելակերպի, իսկ նորարարության մեջ բազմազանությունը կարևոր է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ գիտությունը տեղական հարց չէ, այն գլոբալ հարց է: «Այնքան նորարարությունները, որ մենք պետք է անենք, չպետք է լինեն միայն տեղական շուկայի համար: Նորարարությունը պետք է ստեղծել ոչ թե տեղական, այլ մեծ շուկայի համար: Ստարտափերը, որոնք ստեղծվում են, պետք է գլոբալ շուկայի համար նախատեսված լինեն, քանի որ հաջողությունը հենց դրա մեջ է»,- ասաց Զորյանը:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ հավելեց, որ մեծ աճ ունեցող ընկերություններին է բաժին ընկնում նորարարության հիմնական գործառույթը: Նա նշեց, որ կրթական համակարգը պետք է արդար լինի և շատերի համար ապահովի մատչելիություն, ինչը նաև նշանակում է գենդերային բազմազանություն: «Անհրաժեշտ է աջակցել հետազոտական լաբորատորիաներին, անհատներին տալ կրթաթոշակներ: Պետք է աշխատել գործող հետազոտողների հետ, նրանց համար ապահովել լավ լաբորատորիաներ, կարողություններ, որպեսզի հետազոտություններ անեն: Այս ամենը շատ կարևոր է, և դրանք կբերեն տնտեսական զարգացման»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ երբ նոր էր նախարարի պաշտոնը ստանձնել, իր համար կարևոր խնդիր էր կրթական համակարգի, աշխատաշուկայի և տնտեսության կապը ստեղծելը:

«Կրթական համակարգը ավտոմատ իրականության հետ կապ չունեցող ռեժիմով էր աշխատում: Մենք ստեղծեցինք աշխատանքային խումբ, որն առաջին տարվա ընթացքում չհասցրեց լրացնել տասնամյակների բացը, բայց փորձեցինք այնպես անել, որ կրթական համակարգը սկսի մոտենալ աշխատաշուկային ու գիտությանը և որդեգրեցինք գերմանական մոդելը: Հայաստանը մեծ երկիր չէ, և կարելի է հասկանալ ընկերությունների պահանջարկը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում