Tuesday, 16 04 2024
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիային կհասցնի Կասպից, Ռուսաստանին՝ Միջերկրական ծով

Պարզ է դառնում, որ ռուսների ու թուրքերի համար այս տարածաշրջանում որևէ այլ ներկայություն, խոշոր հաշվով, անընդունելի չէ։

Մոսկվան ու Անկարան ցանկանում են Հարավային Կովկասն էլ, մերձավոր արևելքն էլ դարձնել իրենց բացառիկ ազդեցության գոտի։ Թեպետ ռուս-թուրքական աճող ախորժակի հետ չի համակերպվում Եվրոպան, որը հետզհետե հասկանում է, որ պացիֆիստական քաղաքականության հետևանքով հայտնվել է ռազմատենչ հարևաններից բխող ռազմավարական մարտահրավերների առաջ։ Գերմանիան էլ, Ֆրանսիան էլ հասկանում են, որ միջազգային իրավունքը չի կարող պարտադրանք դառնալ Էրդոհանի ու Պուտինի համար, այդ պատճառով էլ մի կողմից ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, մյուս կողմից՝ պրոակտիվ արտաքին դիրքորոշում որդեգրում ռուս-ուկրաինական կոնֆլիկում։ Դիվանագիտական զսպման մեխանիզմները ևս կիրառվում են։ Եթե ՌԴ նկատմամբ այդ դիվանագիտությունն օգտագործվում է ամբողջ ծավալով, ապա Թուրքիայի պարագայում այն տեղային է, կետային։ Հունիսի 8-ին Արևելյան գործընկերության տարածքում անվտանգության մասին Եվրախորհրդարանը բանաձևում ընդունեց, որում շոշափվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-ադրբեջանական առճակատումը։ Եվրոպայում հասկանում են, որ այս խնդիրը զուտ հայ-ադրբեջանական տիրույթում է, յուրաքանչյուրի մեջքի հետևում կանգնած են իրենց թիրախներ Մոսկվան ու Անկարան։

Դրանում, ի դեպ ասվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Ռուսաստանը միայնակ չի կարող լուծել հետխորհրդային տարածքում ծագած հակամարտությունները. ԵՄ-ի ռազմավարական հեռատեսության և դիվանագիտական նախաձեռնության բացակայությունը թույլ է տվել Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին և այլ խաղացողներին մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում»:

Այսպես, Բրյուսելում հասկանում են, որ ձախողել են։ Բացառապես փափուկ ուժի կիրառումը մեր տարածաշրջանում որևէ ցանկալի արդյունքի չի հանգեցրել, իսկ բալանսը՝ խախտված է։ Նման բանաձևերը ազդակներ են։ Հավանական է, որ Շառլ Միշելի՝ միջնորդական առաքելությունը իրավիճակը շտկելու առաջին քայլերից էր, բայց ոչ, իհարկե, վերջին։ Ռու-ուկրաինական կոնֆլիկտի ընթացքով, դրա թուրքական միջնորդությամբ ու համաեվրոպական ընտանիքի հակազդեցությունների ու փոխզսպումների մեխանիկայում է կարգավորվելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Եվրոպան չի պատրաստվում հեռանալ։ Ի դեպ, շատ շուտով Կիև են Մեկնելու Իտալիա վարչապետ Մարիա Դրագին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կան տեղեկություններ, որ վերջիններս հանդիպելու են Զելենսկիին՝ Ուկրաինայի՝ ԵՄ շուտափույթ անդամակցության հարցերը քննարկելու համար։ Իհարկե, այս հանդիպումը տեղի է ունենալու ԱՄՆ բարձր հովանու ներքո։ Եվ ի դեպ, որևէ մեկը չի չեղարկել նաև ԱՄՆ-ի հեգեմոն դիրքն ամբողջ աշխարհում ու միայն ժամանակը ցույց կտա, թե որ կողմ ավելի համառ դուրս եկավ մարտից։ Վաշինգտոնի համար արևելյան դիրքորոշմանը հարող Թուրքիա այստեղ պետք չէ, իսկ ԱՄՆ-ն ունի լծակներ էլ ավելի խորացնել Թուրքիայի տնտեսական անկայուն վիճակը, եթե դրա կարիքը լինի։ Չնայած, դրավոն Վաշինգտոնի հնարավորությունները բնավ էլ չեն սահմանափակվելու։ Ինչ է սպասվում տարածաշրջանին՝ մոտ ապագայում։ Ականատեսը լինելու ենք նոր գերակայությանը Հունաստանի ու Թուրքիայի միջև, թե Էրդոհանի՝ 2023-ի ընտրություններից հետո Անկարան զսպելու է հռետորաբանությունը՝ անցնելով ավելի կառուցողական դաշտ՝ ԱՄՆ-ի հետ շփումներում։ Թեման «Առաջին լրատվական»-ը քննարկել է Օլեգ Սահակյանի հետ՝ կապ հաստատելով Ուկրաինա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում