Դիմադրության շարժման ղեկավարները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:Նա նշել է, որ վաղվանից հավաքելու են այս հրապարակում մայիսի սկզբից տեղադրված վրանները` հավելելով, որ միշտ, «ցանկության և անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում» կվերականգնեն վրանային ավան:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի և «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտաշես Խալաթյանի հետ: