Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են. դրա վերացումը ճիշտ որոշում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները կարող են չեղարկվել։ Նախարարությունն այս նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ կերպ․ մասնավորապես, որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից։ Տիտղոսները, նախարարության հիմնավորմամբ, վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը: Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են։

Ի դեպ, ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40․000 դրամ պարգևավճար:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը, նշեց, որ կոչումներն ավելորդություն են․«Ես երբեք անվանս դիմաց դա չեմ դրել։

Եվ եթե կոչումները հանվում են, ճիշտ որոշում է։ Ես կարծում եմ՝ գնահատելու համար մասնագիտական առումով փառատոնները, մրցանակներն են կարևոր, որտեղ համապատասխան մասնագիտական խումբ է աշխատում։ Լինի դա մեր երկրում, թե արտերկրում տարբեր փառատոններին մասնակցելը և մրցանակներ ստանալն է կարևոր։ Ինչ վերաբերում է պետության հանդեպ ունեցած վաստակին, դրա համար կան պետական շքանշաններ, որոնք ընդունված են նաև տարբեր երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայում կա պատվավոր լեգիոնի կոչում, որը պետական կոչում է, և ոչ թե պետությունը փորձում է տալ մասնագիտական գնահատական։ Կարծում եմ՝ պետությունը չպետք է դրանով զբաղվի, դրանով պետք է զբաղվեն մասնագիտական խմբերը, որովհետև, ցավոք սրտի, դա փչացնում է ստեղծագործական միությունների ներքին մթնոլորտը»,-ասաց Ռուբեն Բաբայանը։

Նա հիշեց, որ անկախությունից հետո 91-ին վերացան կոչումները, վերականգնվեցին 2003-ին։

«Ես այս բոլոր ժամանակներում աշխատել եմ թատրոնում։ Հավատացեք, երբ այդ կոչումները չեն լինում, թատրոնում շատ ավելի առողջ է լինում մթնոլորտը։ Կոչումների պատճառով մտնում է նախանձը, փորձում են տարբեր եղանակներով այդ կոչումները ստանալ, մշտապես քննարկվում է՝ ով է արժանի, իսկ ով արժանի չէ։ Մի խոսքով, ավելորդություն է, և ոչ քաղաքակիրթ երկրին բնորոշ քաղաքականություն, մենք դա ժառանգել ենք Խորհրդային Միությունից, և այս վատ ժառանգությունը չէ, որ պետք է պահպանել»,-ասաց նա։

Ավելին, Բաբայանի խոսքով՝ 91-ին երբ վերացան կոչումները, շատ նորմալ ընդունվեց․ թող բարի լինեն մասնագիտական ոլորտում հասնել բարձունքների։

«Քանի որ որ ներսից եմ, տեղյակ եմ, թե ինչ անախորժ մթնոլորտ է ստեղծվել կոչումների վերաբերյալ, ինչպես են գնացել նախարարություն, նախագահական, մի անգամ նույնիսկ ասել եմ, որ թատրոնների առումով սա թույլ ղեկավարների գործիք է ղեկավարելու ստեղծագործական անձնակազմը, քեզ կտամ կոչում, իսկ քեզ չեմ տա, համապատասխան վերաբերմունք ցույց տուր իմ հանդեպ և այլն։ Մի խոսքով, կան բաներ, որոնք վաղուց իրենց իմաստը կորցրել են կամ իմաստ երբևէ չեն էլ ունեցել։ Օրինակ՝ Ալ Պաչինոն ինչ կոչում ունի, կամ Ռոբերտ դե Նիրոն, բայց Օսկարի բազմաթիվ մրցանակակիրներ են։ Անկեղծ ասած, մինչև 2003 թվականը Երվանդ Մանարյանը որևէ կոչում չուներ՝ լինելով ժողովրդի կողմից ընդունված դերասան։ Ես կարող եմ բերել օրինակ Ռուսաստանից․ Վիսոցկին մահացավ՝ այդպես էլ որևէ կոչում չունենալ, բայց ամենամեծ ժողովրդական դերասանը նա էր։ Բաժանումը լավ բան չի, նախ ինչ է նշանակում ժողովրդական արտիստ, ով է դա որոշում, ինչ չափանիշներով, այդտեղ միշտ կա սուբյեկտիվիզմի բաղադրիչ։ Մի խոսքով, կոչումն անպետք բան է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում