Friday, 31 03 2023
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Հրազդանում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Արտակարգ դեպք Երևանում. վարորդը Mercedes C250- ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վահե Վանյանն ու Սևակ Միրզախանյանը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը ՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հ. Պետրոսյան կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որնցից 2-ը, ըստ տեղեկությունների՝ ծաղկի սրահի աշխատակիցներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում