Վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է սնունդի գնաճ: Օրեցօր ավելացող թանկացումները բնակիչներին անհանգստությունների և դժգոհությունների տեղիք են տալիս: «Առաջին լրատվական»-ը շրջել է երևանյան շուկաներից մեկի տարածքում և փորձել է հասկանալ, թե հատկապես ո՞ր մթերքների թանկացումն է առավել մտահոգում բնակիչներին և ինչպես են պատրաստվում պայքարել գնաճի դեմ.արդյոք փոխարինելո՞ւ են շատ թանկացած մթերքները ավելի մատչելի մթերքներով, թե՞ այնուամենայնիվ շարունակելու են գնել դրանք: