Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Եթե արտարժույթի արժեզրկումը երկարատև լինի, ԿԲ միջամտության կարիքը կլինի

Վերջին ամիսներին դոլարային զանգվածի շատ մեծ հոսք կա դեպի Հայաստան. նախ՝ Ռուսաստանի քաղաքացիներն են իրենց հետ բերում արտարժույթ, երկրորդ՝ կտրուկ ավելացել է արտարժույթի ձևով տրանսֆերտների փոխանցումը Հայաստան, ինչը բերել է հավասարակշռության խախտման։ Որոշ փորձագետներ մեղադրում են, որ Կենտրոնական բանկը գերզգուշավոր է և չի միջամտում այս պայմաններում:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ:

Անդրադառնալով գնաճին ԿԲ նախագահն ասել է. «Մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»:

Այս առնչությամբ տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «ԿԲ-ն իր խնդիրը կատարում է, իր խնդիրը գնաճն է: Այս առումով ներմուծված բարձր գնաճը որոշակիորեն զսպելու մեխանիզմ է արժևորված դրամը: Երկրորդը, չեմ կարծում, որ սա երկարաժամկետ պրոցես է: Երկարաժամկետ հատվածում, իհարկե, ԿԲ-ի միջամտության կարիքը կլինի այն առումով, որ սա արտահանողների համար լուրջ մարտահրավեր է: Բայց ես չեմ բացառում, որ հիմա թեթև, ոչ զգալի չափով այդ միջամտությունը կա»:

Նրա խոսքով, մյուս հանգամանքն էլ կա, որ ավելցուկային արտարժույթը, որ կա շուկայում և հանգեցնում է արտարժույթի արժեզրկման, որոշակիորեն նաև խթանող դերակատարություն ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք մի կողմից ներգրավված չեն արտահանման ոլորտում, բայց ինտուիտիվ պատկերացնում են, որ սա արտարժույթի համար շատ ցածր գին է և ապագայում այն կարող է փոխվել:

«Սա որոշակի սպեկուլյատիվ եկամուտ ստանալու խթան է հանդիսանում: Սա  է պատճառը, որ օրինակ, հաճախ կարելի է հանդիպել իրավիճակի, երբ փոխանակման կետում ուզենամ արտարժույթ ձեռք բերել, արտարժույթի ծավալները բավականին ցածր են, չնայած փոխարժեքը կարող է նպաստավոր լինել: Այսինքն այստեղ որոշակի սպեկուլյատիվ պրոցեսներ են խթանվում, որոնք նպաստում են նրան, որ ավելցուկային արտարժույթը շուկայից դուրս բերվի»:

Տնտեսագետը նկատեց, որ արտարժույթի արժեզրկումից տուժում են նրանք, ում եկամուտը արտարժույթով է. «Եթե խոսենք տատանման մասին, բոլոր նրանք, որոնց գործառնությունը կապված է արտարժույթի հետ, իրենք այստեղ ռաիսկի բախվում են: Տատանումը, այո, կապ չունի արժեզրկման, թե արժևորման ուղղությամբ, ռիսկ է պարունակում իր մեջ: Եթե դիտարկում ենք արժևորման հանգամանքը, արտահանողների համար ավելի խոցելի իրավիճակ է ստեղծվում և նաև նրանց համար, որոնք տրանսֆերտներ են ստանում արտարժույթով, որի գնողունակությունը դրամով նվազում է: Այսինքն կորցնում են բոլոր նրանք, որոնք արտարժույթով արտահայտված եկամուտ են ստանում:

Այդուհանդերձ, չեմ կարծում, թե սա երկարաժամկետ բնույթ ունի: Ինչ-որ առումով սրա մեջ դրական ասպեկտ էլ կա, Հայաստանը պարտքային զգալի պարտավորություններ ունի և դրա բեռը բյուջեի վրա որոշակիորեն կրճատվում է: Նաև բարձր գնաճային ֆոնի պայմաններում արտարժույթի արժեզրկումը գնաճը զսպող գործոն է հանդիսանում, իհարկե, կարճաժամկետ:  Այդուհանդերձ, գլխավոր մարտահրավերը արտահանման համար մնում է, ինչը լուրջ մարտհրավեր է:

Եթե հանկարծ ավելի տևական բնույթ կրի, ԿԲ-ն էլ, վստահ եմ, գիտակցում է միջամտության անհրաժեշտությունը: Մասնագետները գնահատում են տարբեր սցենարներ, տարբեր իրավիճակներում կան համապատասխան լուծումներ նաև միջամտության չափի հետ կապված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում