Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Կատարի հաջողված հանրահռչակ օրինակն ու Հայաստանի խորքային խնդիրներից մեկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կատարի պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են տարբեր ոլորտներում երկկողմ գործակցությունը խորացնող համաձայնագրեր և հուշագրեր, այդ թվում ոչ միայն միջկառավարական տնտեսա-քաղաքական, այլ նաև հասարակական, կրթական, գիտական գործակցության ուղղություններով: Իհարկե համաձայնագրերի ստորագրումը ինքնին լինելով ողջունելի, այդուհանդերձ պետք է անցնի առարկայացման գործընթաց և շատ կարևոր է, որպեսզի դա տեղի ունենա դինամիկ և արդյունավետ: Այլապես, տարիներ ի վեր թղթի վրա են մնում շատ պետությունների հետ կնքված համաձայնագրեր, հուշագրեր կամ հռչակագրեր, այդպես էլ չբերելով այն բովանդակային, որակական, տնտեսա-քաղաքական նշանակության փոփոխությունները, որ ակնկալվում են երկկողմ գործակցություններից:

Կատարի հետ այդ գործակցության խորացման կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, հատկապես, երբ մեր ընթերցողի հետ այդ մասին խոսել ենք և խոսում ենք պարբերաբար: Տվյալ պարագայում, թերևս արժե դիտարկման առարկա դարձնել մի կոնկրետ ուղղություն: Հայաստանի վարչապետը իր պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել Կատարի Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը: Կատարական «ծագմամբ» այդ համեմատաբար երիտասարդ լրատվամիջոցը կարճ ժամանակում կարողացել է դառնալ համաշխարհային հայտնիություն ունեցող մեդիաանուն: Իհարկե այստեղ էական դեր է խաղացել ներդրումների ծավալը, որ Կատարը դրել է այդ լրատվամիջոցը ստեղծելու համար:

Մյուս կողմից սակայն, փողը տվյալ պարագայում միջոց է, որը չի կարող արդյունք տալ, եթե չլինի բովանդակությունն ու որակը՝ որ կձևավորվի այդ միջոցով: Եվ անկասկած է, որ Ալ Ջազիրան համաշխարհային մասշտաբի լրատվամիջոցների շարքում իր տեղն է զբաղեցրել ոչ թե փողի, այլ գրագետ աշխատանքի, պրոֆեսիոնալ թե կառավարման, թե լրատվական աշխատանքի շնորհիվ: Այդ իմաստով, առիթ է թերևս նկատել, որ Հայաստանի ինստիտուցիոնալ «բացերի» կամ «խոցերի» շարքում է մեդիամիջավայրը, լրատվական դաշտը, որտեղ հնարավոր է մեկ ձեռքի մատների վրա հաշվել լրատվամիջոցներ, որոնք ինստիտուցիոնալ առումով ապահովում են մեդիաառաքելություն և աշխատում են հանրային բովանդակկային կարծիքի ձևավորման ուղղությամբ, հանրությանը մատուցում են ոչ թե բամբասանք, այլ հասարակական-քաղաքական ներքին և արտաքին էական իրադարձությունների առնչվող օրակարգային շրջանակ, այդ կերպ նպաստելով թե հասարակական կարծիքի, թե երկրում քաղաքական մտքի ձևավորմանը:

Որովհետև, Հայաստանի խորքային խնդիրների առանցքային պատճառներից մեկն էլ եղել է այն, որ տարիներ շարունակ տեղի է ունեցել հասարակական կարծիքի, քաղաքական մտքի ձևավորման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ մեդիամիջավայրի դեգրադացիա՝ ներքաղաքական և իշխանական կոնյուկտուրայից ելնելով: Ընդ որում, ինքնին մեդիաշրջանակների պատասխանատվությունն այդ ամենի համար թերևս առաջնային չէ, որովհետև մեդիայի համար օբյեկտիվորեն շատ բարդ էր լինելու դիմակայել ռազմա-քաղաքական և տնտեսական գործոնների խաղարկմամբ ամբողջատիրական համակարգի ձևավորման գործընթացին, և չէր մնալու այլ բան, քան ընդունել հաստատվող խաղի կանոնները կամ պարզապես վերածվել «ընդդիմադիր հարթակների», դարձյալ շեղվելով բուն գործառութային ինստիտուցիոնալ նպատակներից կամ առաքելություններից: Այդ հարցերն իրապես բարդ են ու ենթակա են լուրջ ուսումնասիրության, բայց անկասկած է այն, որ Հայաստանի արդիականացումը անհնար է լինելու, առանց մեդիափորձագիտական ինստիտուտի արդիականացման: Իսկ այդ առումով, Կատարը կարող է լինել Հայաստանի կարևոր գործընյկեր, նկատի ունենալով հենց այն պրակտիկ, շոշափելի փորձը և հաջողությունը, որ արձանագրել է Կատարը՝ ի դեմս «Ալ Ջազիրա»-ի և դրա միջազգային հաջողության: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ Կատարը Հայաստանին օգնի ստեղծել և կառավարել այդպիսի մի լրատվամիջոց: Բայց, արժե թերևս դիտարկել մեդիադաշտին ուղղված ռեսուրսային օժանդակության տարբերակ՝ որակական և բովանդակային որոշակի նշաձողերի և չափորոշիչների սահմանումով, որը մեդիադաշտի համար կունենա խթանիչ նշանակություն և միաժամանակ այդ միջոցով նաև կարող է լինել հենց հայ-կատարական երկկողմ գործակցության արդյունավետության հանդեպ հանրային ուշադրության և «պահանջարկի» խթանիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում