«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները բնորոշեց իրականում տխուր, բայց օրինաչափ երևույթ․«Հայաստանը 30 տարի հռչակվել է անկախ, բայց անկախ քաղաքականություն չի իրականացրել: Քաղաքական դաշտում կա երկու թվացյալ բևեռ, որոնք ծառայում են ոչ թե ՀՀ-ին, այլ մեկը մյուսին են բալանսավորում»: Նրա խոսքով՝ ընդդիմությունը նահանջի ճանապարհ է ստեղծում․ «Խորհրդարանական ընդդիմությունը գուցե հանի վրանները: Սերժ Սարգսյանի ակնարկը վրանները հանելու մասին էր: Առաջնորդ հռչակելով Իշխան Սաղաթելյանին՝ Սերժ Սարգսյանը ամբողջ պատասխանատվությունը դրեց նրա վրա: Ընդդիմությունը, որը պայքարում է Փաշինյանի փոխարեն ՌԴ-ին ծառայելու համար, մոտեցումների տարաձայնություն ունի: Քոչարյանի թևը ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցության կողմնակից է, իսկ Սարգսյանի թևը՝ բալանսավորված»: