Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամակցության հայտ Է պատրաստել: Հունիսի 14-ին այդ մասին հայտարարել Է ՇՀԿ-ի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խամիկովը:
«Ամսի 8-ին ինձ մոտ կայացավ կոնսուլտացիա Բելառուսի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության պետի հետ, նա հասկանալ տվեց, որ բելառուսական կողմը կդիմի իրենց օպերատիվ կերպով ՇՀԿ ընդունելու խնդրանքով եւ հասկանալ տվեց, որ պատրաստված Է առաջարկություն նախագահին կազմակերպությանը հայտ տալու վերաբերյալ:
Ինչպես ասաց իմ զրուցակիցը, այդ հայտը մշակվել Է միջգերատեսչական ձեւաչափով եւ հավանության Է արժանացել հանրապետության Նախարարների կաբինետի կողմից»,- ասել Է Խամիկովը Տաշքենդում ՇՀԿ-ի Ազգային համակարգողների խորհրդի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: