Տեսանելի է, որ Ղարաբաղի հարցով նոր ստատուս քվո է ձևավորվում, այսինքն՝ որ այդ խնդիրը չի լուծվելու, սառեցվելու է։ Եվ փորձագետների կարծիքով՝ Արցախի հարցը նոր ստատուս քվոյով, նոր պայմաններով քնեցնելու փորձ է արվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ:
Մելիքյանի խոսքով՝ կարգավիճակի վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել Արցախի իշխանությունը․ «Չի բացառվում՝ Արցախին գայթակղիչ առաջարկություն արվի թե Եվրոպայից, թե ՌԴ-ից: Արցախի շուրջ զարգացումները կախված չեն բացառապես Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փոխհարաբերություններից Մելիքյանը կարծում է, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն այսօր տարբեր օրակարգերով են առաջնորդվում․ «Այս իշխանությունները կարևորում են Թուրքիայի հետ սահմանները բացվեն, Արցախի հարցով էլ նախընտրում են որոշակի զիջումների գնալ»:
Ըստ Մելիքյանի՝ Հայաստանը ինքնիշխանությունից զրկված պետական կազմավորում է․ «Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակությունը կորսված է: Մեր առաջնահերթ խնդիրը ինքնիշխանություն ձեռք բերելն է»: