Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Վրաստանի վերաբերյալ բանաձևը «հակավրացական» է. Ղարիբաշվիլի

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրախորհրդարանի աջակցությամբ և հինգ խմբերի նախաձեռնությամբ Վրաստանի վերաբերյալ բանաձևը «հակավրացական» է և «հակապետական»։

Ըստ վարչապետի, եթե ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մտահոգ է երկրի ապագայով, ապա պետք է կոչ անեն Եվրոպական ժողովրդական կուսակցությանը չաջակցել բանաձևին։

«Եթե այդ մարդիկ վրդովված են մեր երկրի ապագայից, ինչու իրենց կուսակցությանը կոչ չեն արել Եվրախորհրդարանում նման հակապետական ​​ու հակավրացական բանաձև չընդունել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, երբ ՄԱՇ-ը չկարողացավ ներքաշել Վրաստանին պատերազմի մեջ՝ պահանջելով միանալ պատժամիջոցներին և կամավորներ ուղարկել պատերազմի, սկսել է վնասել երկրի շահերին։

Նշենք, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի տեքստը կոչ է անում ԵՄ կառույցներին աշխատել Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ՝ համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի, արժանիքների հիման վրա և պայմանով, որ Վրաստանի կառավարությունը կկատարի բոլոր պահանջները:

Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին մարդասիրական նկատառումներով ազատ արձակել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում