Ավստրիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է չորսի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 13-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ գրանցվել էր երկու հաստատված դեպք, իսկ հունիսի 13-ին ևս երկու նոր դեպք է գրանցվել:
Վարակվածները մեկուսացվել են, նրանց հետ հաղորդակցված մարդիկ՝ տեղեկացվել, իսկ հաստատված դեպքերի մասին ինֆորմացիան փոխանցվել է միջազգային առողջապահական մարմիններին: