Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ամփոփեցին Կատար ՀՀ պատվիրակության այցի առաջին օրվա արդյունքները

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամփոփեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետության այցի առաջին օրվա արդյունքները։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ բարեկամ Կատարի Պետության հետ անհրաժեշտություն կար քննարկելու տարբեր ոլորտներին վերաբերվող մի շարք կարևոր հարցեր, որի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով ժամանեց Դոհա։

«Այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ ենք ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։

Հանդիպում ենք ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ստորագրվեցին հուշագրեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, զբոսաշրջության, նաև ստորագրվեցին առանձին հուշագրեր երկրների պետական լրատվական գործակալությունների միջև, պետական համալսարանների միջև, ինչպես նաև Դոհայի և Երևանի միջև։ Վարչապետի կողմից ստացանք հանձնարարություններ, որպեսզի հետևողական լինենք հուշագրերի և համաձայնագրերի կատարմանը»,- ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ օրվա ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք նույնիսկ նախատեսված չէին օրակարգով։

«Ինչպես գիտեք, Կառավարության ռազմավարության համաձայն՝ պլանավորում ենք ունենալ առանձին ակադեմիական քաղաք կամ տեխնոլոգիական ուղղվածության կենտրոններ։ Նման փորձ Կատարն ունի, և հնարավորություն ունեցանք այցելելու Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթանալու կենտրոնի աշխատանքին»,- ասաց փոխվարչապետը։

Մաթևոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ակնկալում է Կատարի իշխանությունների կողմից փոխադարձ այց Հայաստանի Հանրապետություն։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին կարևորեց Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը։

«Կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի իսկապես պայմանավորվածություններն իրագործվեն»,- ասաց Քերոբյանը։

Կատարի հետ կարևոր պայմանավորվածություններից էկոնոմիկայի նախարարը առանձնացրեց «Qatar Airways» ընկերության նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ Նա նշեց, որ նաև քննարկվել է «Qatar Airways»-ի կողմից բեռնափոխադրումների սակագների զեղչերի կիրառումը։

« Կարծում եմ, որ եթե դա մեզ հաջողվի, ապա մեր երկրի համար նոր հնարավորություններ կբացվեն»,- ավելացրեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ ներդրումների, փոխադարձ առևտրի, ֆինանսական ոլորտներում Կատարի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։

«Քաղաքական առումով ամեն ինչ շատ լավ է, բայց պետք է ջանք գործադրել, որպեսզի քաղաքական պայմանավորվածությունները իսկապես տեղի ունենան»,- ասաց Քերոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում