Ավարտվել է Հորադիզ-Աղբենդ ավտոմայրուղու մի մասի (աշխատանքի 35%-ը) և երկաթուղու (աշխատանքի 50%-ը) շինարարությունը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումմետովը։ Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում երկաթգծի կառուցման շուրջ, որը կանցնի Հայաստանով և Նախիջևանը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։
110,4 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի վերջ։
Ճանապարհն ու երկաթուղին գործարկվելու են, երբ տեղի ունենա ապաշրջափակում, և բացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաները։