
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի (մեջլիս) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աբբասզադե Մեշքինին ասել է, որ օրենսդիրները կքննարկեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) Իրանի անդամակցությունը հնարավորինս շուտ կասեցնելու հարցը, հայտնում է Mehr-ը:
Մամուլի խոսնակը նշել է, որ Իրանը բանակցային գործընթացը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ դրական արդյունքների չեն հասել և չեն ապահովել երկրի ազգային շահերը: