«Ռոսավիացիա» 18-րդ անգամ անընդմեջ երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական եւ հարավային շրջանների 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը։ Սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի պատճառով։ Հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գերատեսչությունը:
Ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։ Որպես այլընտրանք՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տալիս օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։