Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Մի պահ պատկերացրեք ԱԺ-ում որակապես այլ ընդդիմություն լիներ. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մի պահ պատկերացրեք, որ խորհրդարանական ընդդիմության փոխարեն Ազգային Ժողովում որակապես այլ ընդդիմություն լիներ, որը ո՛չ վարկաբեկված լիներ, ո՛չ կոռումպացված, ո՛չ հանցավոր արժեքներով ապրած, ո՛չ էլ հեղինակազրկված լիներ:

Մի պահ պատկերացրեք, որ չլիներ նախկինների ու ներկաների 4 տարիների գզվռտոցը, «Թալանչին դո՛ւ ես, դավաճանը դո՛ւ ես, Ղարաբաղը դո՛ւ ես ծախել» դիսկուրսը։ Պատկերացրե՛ք մի պահ, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը լինեին այնպիսի ուժեր, որոնք որևէ ձևով թաթախված եղած չլինեին թալանի ու կոռուպցիայի մեջ, ինչպիսի՞ քաղաքական դիսկուրս ու տրամադրություն կլիներ այսօր մեր երկրում, ինչպիսի՞ օրակարգ կլիներ քաղաքական դաշտում։

Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա գալ Ազգային Ժողով ու մատ թափ տար ընդդիմության վրա։ Կլիներ ճիշտ հակառակը՝ այդ ընդդիմությունը մատ թափ կտար իշխանության վրա ու հաշվետվություն կպահանջեր նրանից, թե 2018թ․ մայիսից հետո մինչ օրս․

1․ Ինչու՞ է ՀՀ պետական պարտքը ավելացել է 2․5 միլիարդ ԱՄՆ դոլլարով, և ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել այդ գումարները, եթե հանրային կյանքում որակական փոփոխություններ չկան։

2․ Ինչու՞ հանցագործները պատասխան չտվեցին իրենց հանցանքների համար և ինչու՞ չվերադարձվեցին պետությունից թալանված միլիարդավոր դոլլարները:

3․ Ինչու՞ են մարդիկ արտագաղթում Հայաստանից, եթե դուք խոստացել եք երջանիկ ու անհոգ հայրենիք կառուցել, եթե Դուք խոստացել եք, որ 2050թ. Հայաստանի բնակչության թիվը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:

4. Ինչու՞ չբացահայտվեցին ու չպատժվեցին 2008թ. մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած մարդասպաններն ու նրանց ուղղակի հրաման տվողները:

5. Ինչու՞ չբացահայտվեցին ու չպատժվեցին Հայաստանում հայտնի քաղաքական սպանություններ կատարողներն ու նրանց պատվիրատուները:

6. Ինչու՞ չպատժվեցին բանակից ոը զինվորից սերմացու մկան պես գողացող գեներալները:

7.Ինչու՞ խոստացաք ու չիրականացրեցիք անցումային արդարադատությունը:

8. Ինչու՞ տապալեցիք ՎԵԹԻՆԳՆ ու դատաիրավական համակարգի բարեփոխումները:

9․ Ինչո՞ւ տապալվեց Կոռուպցիայի դեմ պայքարը, և որևէ հայտնի կոռուպցիոներ այդպես էլ պատասխան չտվեց իր արածների համար։

10.Պատերազմից անցել է երկու տարի, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել որևէ ձախողման համար: Ինչու՞:

10․ Ինչո՞վ է պայմանավորված կադրային անհաջող ու ձախողված քաղաքականությունը։

11. Ո՞րն է բանակի վերափոխման Ձեր պատկերացումները, և կոնկրետ ի՞նչ եք արել վերջին երլկու տարվա ընթացքում՝ բանակը վերականգնելու համար։

12․ Եթե պատերազմի դեպքում էլ և, ինչպես Դուք եք ասում, պատերազմից խուսափելու արդյունքն էլ նույնն էր լինելու, ինչու՞ չխուսափեցիք պատերազմից ու չկանխեցիք պատերազմը։

13․ Ինչո՞ւ Ժողովրդի հետ անկեղծ չեղաք, ինպես հիմա եք խոստովանում ու 2018թ․ չբացահայտեցիք արցախյան հակամարտության Ձեր ստացած ժառանգությունը։

14. Վերջին 4 տարվա ընթացում փոխվե՞լ է մարդկանց կյանքի որակը, մարդիկ սկսել են ավելի լա՞վ ապրել, այլևս չե՞ն հեռանում հայրենիքից, Հայաստանը դարձել է ավելի անվտա՞նգ երկիր, ավելի զարգացա՞ծ երկիր:

15. Ինչու՞ է գյուղատնտեսության վիճակը շարունակում մնալ ծայրահեղ ծանր, ինչու՞ տնտեսության վիճակը չի բարելավվում, տնտեսության ոլորտում ինչու՞ բեկում տեղի չի ունենում, ներդրումային մթնոլորտն ինչու՞ է այս աստիճան տխուր:

Այս հարցերը չեն տրվելու Փաշինյանին, քանի դեռ նրա ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ու նրանց ենթակա քաղաքական ուժերը: Իսկ որպեսզի այդ հարցերը չտրվեն Նիկոլ Փաշինյանին, նա ամեն ինչ անելու է, որ իր ընդդիմությունը շարունակեն լինեն նրանք։

Ո՞վ չէր ուզենա իշխանություն լինելու պարագայում ունենալ այսպիսի խայտառակ ընդդիմություն, որ միշտ մատ թափ տար նրանց վրա:

Հ.Գ. Մեր երկրին պետք է որակապես նոր ընդդիմություն, որը կհավակնի օրինական ընտրությունների միջոցով դառնալ Հայաստանի հաջորդ իշխանությունը: Մենք գնում ենք այդ ճանապարհով՝ ստեղծելու ուժեղ ու իրապես արդար Հայաստան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում