Friday, 31 03 2023
20:40
Կադիրովը վախենում է Պուտինից և իր իշխանության կորստից. ISW
20:30
Բելառուսը ՀԱՊԿ-ի 5 զորավարժություն կանցկացնի իր տարածում
20:20
ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Իրանը բացատրություն է պահանջում Ալիևից. բանալին Էրդողանի ձեռքում է, իսկ ու՞մ ձեռքում է Էրոդողանը
19:30
Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե

ՌԴ-ը տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Արևմուտքի ներկայությունն այստեղ  խափանում է այդ տենդենցը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:

«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կշեշտի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ գծելու իրենց սեփական ուղին: Նա նաև ընդգծելու է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, այդ թվում և աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: «Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի մեր ամուր համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մինչ Հայաստան կատարելիք այցը՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Միացյալ Նահանգների բարձր մակարդակով այցը տարածաշրջան միանշանակ դրական է, քանի որ ԱՄՆ-ի  ու Եվրամիության վերջին շրջանի ակտիվությունը Հարավային Կովկասում շատ լուրջ զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի ագրեսիվության համար․ «Մենք միանշանակ պետք է ողջունենք իրենց նախաձեռնությունները։ Իրենք գալիս են խաղաղության օրակարգով նույնը անում է Շառլ Միշելը՝ եռակողմ ֆորմատով։ Արևմուտքի լինելը մեր տարածաշրջանում կանխում է Հայաստանի դեմ ուղղված ագրեսիան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում կա տպավորություն, որ արևմուտքի առաջարկած «խաղաղության օրակարգը» նշանակում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, Գրիգորյանը պատասխանեց․ «Այո՛, այդպիսի կարծիքներ կան և դրանք տարվում են կամ պրոռուսական քաղաքական ուժերի կամ Ռուսաստանի կողմից։ Ինչու՞, որովհետև արևմուտքի ու Եվրամիության ակտիվ գործունեությունը խանգարում է Ռուսաստանին հայ ժողովրդի տարածքների  հաշվին իր ծրագրերն իրականացնելու հարցում։ Այսինքն, ինչ ավանդույթ, որ ձևավորվեց 100 տարի առաջ՝ շարունակվում է նաև այսօր։ Ռուսաստանը տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով։ Դա մենք հերթական անգամ տեսանք 2020 թվականից հետո։

Քաղաքագետը գտնում է, որ արևմուտքի ներկայությունը մեր տարածաշրջանում խափանում է այն տենդենցը, երբ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «լեզու է գտնու» մեր տարածքները նրանց տալով․ «Իսկ ի՞նչ է պետք արևմուտքին՝ խաղաղություն։ Արևմուտքը հասկանում է, որ անհնար է խաղաղություն հաստատել առանց բոլոր կողմերի շահերը  հաշվի առնելու։ Օրինակ՝ հայերի շահերը ոտնահարելով չես կարող հասնել խաղաղության։ Իսկ ո՞վ է տարածում, որ իբր աիրևմուտքն ուզում է նշաձող իջեցնել՝ պրոռուսական ուժերը կամ հենց ռուսական լրատվամիջոցները, քանի որ դա  պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է»։

Իսկ ինչո՞վ է  մեր տարածաշրջանը հետաքրքիր Միացյալ Նահանգներին ռուս-ուկրաինական պատերազմի այդ թեժ շրջանում, հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Գլխավոր հետաքրքրությունն այն է, որ արևմուտքը վախենում է, որ այստեղ էլ իրավիճակը «պայթի», այստեղ էլ սկսվեն մեծ պատերազմական գործողություններ։ Այդ պատերազմները միշտ աշխատում են արևմուտքի  և կայունության դեմ։ Դա է պատճառը, որ իր տարածաշրջաններում մի հատ էլ մեծ պատերազմ լինի։Այո՛, կան նաև  կոմունիկացիաների բացման հետ կապված շահեր, բայց արևմուտքի գլխավոր շահն այն է, որ այստեղ կայունություն լինի։ Անկայունությունը կբերի փախստականների նոր հոսքի դեպի իրենց երկիր։ Նման սցենարները իրենց համար ցանկալի չեն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում