Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Հայաստանի ու Արցախի անվտանգությունը. պատերազմից առաջ և հետո

44-օրյա պատերազմից հետո հաճախ է հնարավոր պատահել կարծիքի կամ մտքի, որ Հայաստանն այլևս չի ապահովում Արցախի անվտանգությունը:

Այստեղ կա թերևս մի քանի ելակետային անճշտություն: Նախ, ինչպես ցույց տվեց պատերազմը՝ ընդ որում ոչ միայն իր զուտ ռազմական-տեխնոլոգիական ընթացքով, այլ նաև ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստով, Հայաստանը պատերազմից առաջ էլ չի եղել Արցախի անվտանգության երաշխավոր, եթե խոսքը այդ բառի ճշգրիտ իմաստի, ոչ թե թղթային նշանակության կամ արձանագրման մասին է: Չի՞ կարող Հայաստանը լինել Արցախի անվտանգության երաշխավոր, եթե գործնականում մնացել է մենակ: Իսկ Հայաստանի «մենակության» հանգամանքը ակնառու էր դեռևս 2016 թվականի քառօրյայում, և դրանից առաջ էլ, երբ Բաքուն սկսած 2013-14 թվականներից գործի դրեց ռազմական շանտաժի ինտենսիվ մեխանիզմը:

Հայաստանն առավել ևս չէր կարող լինել Արցախի անվտանգության երաշխավոր, եթե ռազմա-տեխնիակական առումով էապես հետ էր մնացել Ադրբեջանից, իսկ պատերազմի պարագայում էլ գործ էր ունենալու ոչ միայն Ադրբեջանի հետ՝ ինչպես ցավագին կերպով դրսևորվեց 2020 թվականին: Ըստ այդմ, գոնե 44-օրյա պատերազմից հետո ցավով արձանագրում ենք, որ Հայաստանը սկսած որոշակի ժամանակահատվածից՝ երբ խախտվել է դիվանագիտական, ռազմա-տեխնիկական, աշխարհաքաղաքական բալանսը թե Ադրբեջանի հետ համեմատության, թե ընդհանրապես միջազգային հարաբերությունների իմաստով, դադարել է լինել Արցախի և անգամ իր անվտանգության երաշխավոր: Ըստ այդմ, խնդիրն այլ է՝ Հայաստանը որքանով է գործոն, խաղացող արցախյան հարցում այդ թվում անվտանգության հարցերում: Իսկ այդ տեսանկյունից, Հայաստանը իհարկե գործնականում չլինելով անվտանգության երաշխավոր՝ չունենալով դրա բավարար ներուժ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այդուհանդերձ ունեցել է այդ հարցերում իր դերակատարումը և ունի առ այսօր: Իհարկե պատերազմից առաջ դերակատարումը ունեցել է այլ ներուժ, այսօր՝ ներուժն այլ է, ավելի նվազ, ավելի հյուծված, բայց այն կա, իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ: Ընդ որում, գուցե հնչի տարօրինակ, բայց այն կա նույնիսկ անկախ մեր կամքից, եթե նույնիսկ ռազմական անվտանգության տեսանկյունից ներկայումս երաշխավորը ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է: Հայաստանն ունի քաղաքական դերակատարում, որը պահանջված է գործնականում բոլոր խոշոր խաղացողների շրջանում:

Եթե Հայաստանը «դուրս է բերվում» ստատուս-քվոյից լիովին, ապա դա նվազեցնում է այդ խաղացողների ճկունությունն ու շարժունակությունը: Հետևաբար Հայաստանի քաղաքական միտքը պետք է աշխատի ոչ թե անզորության, այլ եղած հնարավորությունն ու դերակատարումը ավելացնելու նպատակադրմամբ և մղումով, իհարկե չընկնելով ռոմանտիկ իռացիոնալ գերսպասումների գիրկը, բայց և չտրվելով հուսահատության և ոչինչ չորոշողի թևաթափության: Մեծ հաշվով, նախորդ մոտ քառորդդարյա շրջափուլում գերագնահատվել է Հայաստանի դերը՝ այդ թվում և ներքաղաքական կոնյուկտուրայից բխող քարոզչական մղումներով, իսկ պատերազմից հետո էլ կա Հայաստանի դերն ու նշանակությունը թերագնահատելու վտանգը, որը պետք է չեզոքացնել և աշխատել Հայաստանի դերակատարության ռացիոնալ ճարտարապետության ուղղությամբ, հարկերն ավելացնելու նպատակադրումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում