Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Արմատական հարցերի վրա պետք է կենտրոնանանք` ինչ տեսակի պետականաշինություն ենք ուզում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր անդամ, Հոլանդիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Հայկ Խանամիրյանը

 Պարոն Խանամիրյան, այս օրերին Հայաստանում եք։ Վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերություններում աշխուժություն է նկատվում, ՀՀ վարչապետն էր նախորդ ամիս երկօրյա այցով Հոլանդիայում։ Օրերս էլ հոլանդացի գործարարներին ընդունեցին: Երկկողմ հանդիպումները ի՞նչ են փոխում հայ-հոլանդական հարաբերություններում։

Հայ-հոլանդական հարաբերությունները կարելի է երկու փուլի բաժանել: Առաջին փուլն սկսվեց այն պահից, երբ Հոլանդիան որոշում ընդունեց դեսպանատուն բացել Հայաստանում: Հեղափոխությունից հետո սա առաջին դեսպանատունն էր, որ Հայաստանում բացվեց, և սա մեծ քայլ էր: Հատկանշական է, որ այդ դեսպանը իր նշանակվելուց առաջ Հոլանդիայի հայ համայնքում բոլորի հետ հանդիպեց, շփվեց, ծանոթացավ առաջնահերթություններին։ Կարելի է ասել, որ դրանով սկսվեց աշխուժացումը: Ցավոք, դրանից հետո սկսվեց կովիդի շրջանը: Դեռ մինչ այդ հայտնի էր, որ վարչապետը պետք է այցելի Հոլանդիա, որը, սակայն, ձգձգվեց կովիդի պատճառով: Վերջերս Ասեն քաղաքում բացվեց ցուցահանդես․ սա կարելի է համարել երկկողմ հարաբերությունների ակտիվացման երկրորդ փուլը: Ես ներկա էի Նիկոլ Փաշինյանի և հոլանդացի գործարարների առաջին հանդիպմանը Հաագայում: Նկատելի էր, որ ներկաները հետաքրքրված էին երեք ոլորտներով՝ գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ և լոգիստիկա: Շատ դինամիկ հանդիպումներ տեղի ունեցան։ Մենք՝ որպես մասնակիցներ, կարողացանք մեզ հուզող հարցերը տալ: Նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկա գտնվելը շատ օգնեց, որ կապերն ամրապնդվեն: Քանի որ հանդիպումները եղել են 2-3 շաբաթ առաջ, քայլերը, արդյունքները կերևան ավելի ուշ: Բայց այն, որ Հոլանդիայում որոշում ընդունողները ներկա են լինում այդ հանդիպումներին, նաև ժամանում են Հայաստան, դա արդեն առաջընթաց է: Վերջին 30 տարում նման բան չէր եղել:

Այս հանդիպումներից հետո կարո՞ղ ենք ակնկալել գործնական քայլեր:

Նախ՝ այդ քայլերը արդյունավորվում են մշակույթի միջոցով։ Հոլանդացիների կողմից ավելի շուտ մշակութային ծրագրեր են կյանքի կոչվում: Ասենի թանգարանը Հոլանդիայի ամենահայտնի թանգարաններից մեկն է, հետևաբար, այդքան այցելու կտեղեկանա հայկական մշակույթի մասին: Մենք նաև կիրառելու ենք «Սփյուռքի երիտասարդ դեսպան» հարթակը, դրանք լինելու են մշակույթի թեմայով՝ կինոցուցահանդեսներ, մշակութային երեկոներ: Շատ քիչ է լինում նման հնարավորություն, որ հոլանդացին տեղեկանա, որ Կովկասում քրիստոնյա ազգ է ապրում: Այդ կապն ամրապնդում է Հոլանդիայի և Հայաստանի գործունեությունները: Երբ մենք տեսնում էինք, որ այդ հանդիպումներին ներկա էին հոլանդացի գործարարներ, որոնք ուզում են ակտիվացնել իրենց գործունեությունը Հայաստանի հետ, նրանք հենց քրիստոնյա հասարակությունից են: Հոլանդիայում տարբեր տեսակի բիզնես-ակումբներ կան, և մեր հանդիպմանը ներկաների մեծ մասը քրիստոնեական բիզնես-ակումբների անդամներ են: Այսինքն իրենք ընդհանուր հարթակը գտել են և դրա վր են կառուցում փոխշահավետ կապերը:

Ձեր կարծիքով, ամերիկյան, եվրոպական լավագույն համալսարաններում կրթված հայ երիտասարդներն ինչպիսի՞ դերակատարում պետք է ունենան Հայաստանում:

Որ նայում ենք մասնակիցներին, այնպիսի հետաքրքիր խումբ էին հավաքեր, երիտասարդ խենթեր, որոնք պատրաստ էին իրենց գործը, ուսումը թողնեն, երկու շաբաթով գան Հայաստան, սովորեն, թե ինչ տեսակի պրոյեկտներ են այստեղ տեղի ունենում: Դրա արդյունքն այն է եղել, որ այդ խմբից 4 հոգի որոշել են գալ Հայաստան, ներգրավվեն այն ծրագրերում, որոնք արդեն քարոզել են իրենց բանկավայրերում: Հետևաբար, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ոչ թե այն վայրն է եղել, որտեղ այդ տեղեկատվությունը մենք ստացել ենք, տարել ենք մեր համայնքներ, նաև կարողացել ենք երաշխավորել, որ համայնքը մասնակցություն է ունեցել այդ ծրագրերում:

 Այն բացը, որ մեր խումբը կարող է լրացնել, դա ավելի շուտ մտածելակերպի հետ է կապված: Դու, գտնվելով Սփյուռքում, միշտ փոքրամասնություն ես մեծամասնության մեջ, սահմանափակումների մեջ ես գործում և քո ուղեղի մեջ ինչ-որ մի ճկունություն դրսևորվում, որը բիզնեսում, ուրիշ շատ ոլորտներում շատ օգտակար է լինում: Այն ճկունությունը, որ այս երիտասարդ դեսպաններն ունեն, այն երիտասարդները, որոնք իրենց կրթությունն ու աշխատանքը Սփյուռքում են ձեռք բերել, այդ մտածելակերպը Հայաստան բերելը կարող է արդյունավետ լինել:

Ինձ դուր է գալիս, երբ մենք նայում ենք մեծ թեմաներին, որոնք ապաքաղաքական են: Օրվա կոնյուկտուրան փոփոխական է, իսկ մենք ավելի շատ արմատական հարցերի վրա պետք է կենտրոնանանք, թե մենք ինչ տեսակի պետականաշինություն ենք ուզում, ինչպիսին ենք տեսնում հայկական ինքնությունը, մեր բարեկեցիկ ապագան: Դրանք ավելի գլոբալ թեմաներ են, քան օրվա կոնյուկտուրան: Ինձ «Երիտասարդ դեսպաններ» ծրագրի մեջ հրապուրել է այն, որ այն պաքաղաքական է: Օրինակ, մեր խմբում կային  ասնակիցներ, որոնք դաշնակցության անդամ էին, մարդիկ, որոնք ռամկավարներ էին, ՀԲԸՄ-ից էին: Լավն այն է, որ այս երիտասարդները կարողացան լեզու գտնել իրար հետ:

-Այսօր կա՞ Սփյուռքին հուզող խնդիր, որը համընդհանուր է բոլորիդ համար։

 -Այո, կա այդպիսի խնդիր։ Օրինակ՝ ինչպես խրախուսել երիտասարդին պահպանելու ինքնությունը։ Սա բոլոր համայնքներում առկա խնդիր է, թե ինչպես երիտասարդներին ներգրավել համայնքային, եկեղեցական դասընթացներին։ Այս մեծ թեմաները մեզ ավելի են համախմբում։

Այսօր Սփյուռքում կա պահանջ համախմբվելու մյուս գաղթօջախների հետ, քանի որ մենք իրարից շատ սովորելու բան ունենք, և մեր խնդիրները շատ նման են իրար։ Օրինակ՝ կրթական ինչ մեթոդներ իրականացնենք դպրոցներում, ինչ մեխանիզմներով գրավել երիտասարդներին։

Հայաստտան-Սփյուռք կապերը որքանո՞վ են ամրապդնվել վերջին տարիներին։

 Հոլանդիայի հետ կապված իմ՝ երկու փուլի ներկայացումը ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում է տեղի ունեցել։ Իսկ վերջին գործնական և պաշտոնական այցելությունները հենց դրանց վկայությունն են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում