Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը «3+3»-ում չպետք է մեծ ակտիվություն ցուցաբերի, բայց մեր խնդիրն այդ ձևաչափի դեմ պայքարելը չէ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ  Երևանում անցկացված բանակցությունները լիարժեք թույլ տվեցին կենտրոնանալ երկկողմ օրակարգի բոլոր ասպեկտների, միջազգային, տարածաշրջանային հարցերի վրա։

Նրա խոսքով՝ նախ և առաջ վերլուծվել են երկու երկրների ղեկավարների տված առաջադրանքների իրականացման գործընթացները, այդ թվում՝ այս տարվա ապրիլի 19-20-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցի ընթացքում։ «Մի շարք համաշխարհային և տարածաշրջանային հարցերում մեր տեսակետերը համընկնում են, պայմանավորվել ենք հետագայում ևս կոորդինացնել մեր քայլերը՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության ամրապնդմանն ուղղված միջոցներին։ Մենք ընդհանուր կարծիք ունենք 2020-ի նույեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործման հաստատակամության վերաբերյալ։ Մենք շնորհակալ ենք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում ՌԴ խաղաղապահ առաքելության կայունացնող դերը բարձր գնահատելու համար։ Բավարարված ենք հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ կոնսուլտատիվ օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի թեմային։ Մեր կողմից՝ հաստատել ենք խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու և, ընդհանուր առմամբ, հումանիտար խնդիրները լուծելու պատրաստակամության մասին, որոնք առկա են տարածաշրջանում։ Մենք նաև ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Դա ևս պետք է նպաստի տարածաշրջանում ընդհանուր վիճակի առողջացմանը։ Մեր ընդհանուր կարծիքն է, որ այդ ուղղությամբ հարկավոր է նաև ապահովել «3+3» հարթակի ռիթմիկ աշխատանքը։ Դա լրացուցիչ կարևոր հարթակ է երկխոսության հաստատման և բազմապլան համագործակցության համար»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մշտապես դեմ է արտահայտվել 3+3 ձևաչափում Հայաստանի մասնակցությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանն ասաց, որ Հայաստանն այս ամեն ինչից պետք է հնարավորինս մեծ հեռավորություն պահի, որովհետև այդ ձևաչափն ուղղված է նախևառաջ տարածաշրջանային հարցերից արևմուտքին դուրս թողնելուն․ «Բայց մյուս կողմից էլ թե այնտեղ ինչ են խոսում, ինչ չեն խոսում՝ այդ ամենի մասին Հայաստանը ևս պետք է տեղյակ լինի։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ բոլորն այն հարցերը որոնք քննարկվում են այլ ֆորմատներում, ինքը 3+3-ում քննարկելու մտադրություն չունի։ Կարծում եմ հենց այդ շրջանակներում էլ պետք է գործընթացը պահել»։

Մեհրաբյանն ընդգծեց՝ մենք նաև պետք է հասկանանք, որ Վրաստանն այստեղ չի մասնակցում, ինչի մասին ուղղակի բաց տեքստով հայտարարել է․ «Հայաստանն էլ այդտեղ շատ մեծ ակտիվություն չպետք է ցուցաբերի և առանձնապես մեծ սպասելիքներ չունենա»։

Քաղաքագետը համարում է, որ Ռուսաստանը 3+3-ն աշխատեցնելու հիմնական մեկ նպատակ ունի՝ Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին Հարավային Կովկասից դուրս թողնել․ «Եվ դա անում է Թուրքիայի միջոցով։ Իրանն էլ չի ցանկանում, որ տարածաշրջանում արևմուտքը որևէ դերակատարում ունենա, որովհետև  իր պատկերացումներով՝ դա իր համար սպառնալիք է։Մինչդեռ այստեղ սպառնալիք չկա, այստեղ կան շատ մեծ հնարավորություններ նույն Իրանի համար»։

Կարող ենք արձանագրել, որ Հայաստանը 3+3-ում դաշնակիցներ չունի․ «Ավելին այնտեղ կա շատ մեծ կաշկանդող ներուժ, որը կարող է խոչընդոտել մեր շահերի սպասարկմանը․ «Նկատի ունեմ՝ ռուս-թուրքական զսպաշապիկի պայմանները։Եվ այդտեղ ակնհայտորեն Հայաստանը ըմբշամարտի լեզվով ասած «պարտերի» վիճակում է։ Այդ պայմաններում ով ասես կուզենա բարձրանալ Հայաստանի շալակը։ Կներեք՝ դա մեզ ձեռք չի տալիս՝ լինի դա հանուն դարավոր բարեկամության, թե այլ բանի։ Մեր շալակը բարձրանալու համար չէ»։

Ռուսաստանն, ըստ քաղաքագետի, կուզենա Հայաստանին պարտադրել 3+3-ում մասնակցություն․ «Բայց  մենք էլ չպետք է պարտադրվենք։ Թե չէ ով ինչ պարտադրի՝ գնանք անենք, ու՞ր կհասնի»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ 3+3-ը Ռուսաստանի համար միջոց է Հարավային Կովկասում իր դերակատարաման  արդյունավետությունը բարձրացնելու համար․ «Եվ հատկապես այն պայմաններում, երբ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվում են այդ ձևաչափով Ռուսաստանի հետ աշխատանքից։ Մենք նաև հասկանում ենք, որ Ռուսաստանի համար խնդիր է Կովկասում իր դերակատարումը զերծ պահել արևմտյան ճնշումներից։ Ռուսաստանը 3+3-ը դիտարկում է դրա միջոցներից մեկը։ Այդ իմաստով պատահական չէ, որ հիմա Ռուսաստանը փորձում է ակտիվորեն այս ձևաչափի աշխուժացնան ուղղությամբ քայլեր կատարել»։

Ի՞նչ կարող է անել Հայաստանը դրանից խուսափելու համար, հարցին ի պատասխան,մեր զրուցակիցն ասաց․ «Հայաստանի համար դրանից խուսափելու ջանքն ավելորդ է, որովհետև միևնույն  է Հայաստանը գտնվում է  այդ ձևաչափի դե ֆակտո գործողության միջավայրում և Հայաստանը պարզապես պետք է փորձի բարձրացնել իր ներուժն ու կենսունակությունը այդ ձևաչափում աշխատելու ու իր շահերը պաշտպանելու համար։ Եթե մենք դա չունենք, մենք այդ ձևաչափում կանք, ողջունում ենք, թե  չենք ողջունում, մերժում կամ խանգարում ենք՝ միևնույն է, մենք լինելու ենք հարված ստացողի դերում։ Ըստ այդմ մեր խնդիրը ոչ թե այդ ձևաչափի դեմ պայքարելն է, այլ մեր ներուժը բարձրացնելու ուղղությամբ աշխատելն ու այդ ձևաչափում գործունեության հարթակը մեր շահերի պաշտպանության համար օգտագործելը։Միևնույն է՝ առանց մեզ էլ  այնտեղ կամ դե ֆակտո կամ նաև դե յուրե մեր հարցերը դնելու, քննարկելու են, եթե կարողանան՝ որոշումներ են կայացնելու։ Ըստ այդմ՝ Հայաստանի համար խնդիրն  իր ներուժը բարձրացնելն է։ Եվ բնականաբար աշխատելն է այն ուղղությամբ, որ 3+3-ի ձևավորումըմ աշխատանքն ու գործընթացը տեղի չունենա տեղի չունենա  մյուս ձևաչափերի հաշվին՝ ինչպես հենց սկզբից էլ հայտարարել է Հայաստանը, մասնավորապես այս դեպքում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հաշվին։ Մենք տեսնում ենք, որ զուգահեռ Հայաստանը փորձում է ջանք գործադրել Մինսկի խմբի համանախագահությունն աշխուժացնելու ուղղությամբ։ Հասկանում ենք, որ այս հարցում ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանից և նույնիսկ շատ քիչ բան է կախված Հայաստանից»։

Ըստ Բադալյանի՝ իրավիճակը պայմանավորված է խոշորների միջև հարաբերություններով․ «Բայց Հայաստանի համար օպտիմալ  է գնալ սեփական կարողություններն ավելացնելու, դրանից միջոցով  տարբեր հարթակներում սեփական շահերը պաշտպանելու ճանապարհով»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում