Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Ճանաչի՛ր զիմաստություն, սովորիր ռուսերե՛ն․ Մոսկվայի լեզվական ճնշումները

Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի. այս մասին նախօրեին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում:

Լավրովն ասաց, թե հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը եւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել՝ աջակցել քվոտաների ավելացմանը:

Առհասարակ, լեզվի տարածումը միշտ էլ եղել է գերտերությունների արտաքին քաղաքականության հիմքում։ Բոլորն են ձգտում իրենց ազգային լեզուն առավել լայն տարածման հասցնել։ Նույնը անում է Ֆրանսիան՝ կազմակերպելով ֆրանկոֆոն երկրների հավաքներ, նույնը անում է Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն՝ ամեն կերպ աջակցելով ավելի փոքր պետություններին բարձրացնել անգլերենի մակարդակը։ Նույնպիսի քաղաքականություն է վարում անգամ Չինաստանը, որը Հայաստանում բացեց չինարենի մի խոշոր դպրոց։ Սա սովորական պրակտիկա է խոշոր տերությունների համար։ Անգամ թուրքերին են Հայաստանում փորձում թուրքերենի տարածումն ապահովել։ Ամենօրյա ռեժիմով կարելի է սոցիալական ցանցերում տեսնել թուրքերեն լեզվի ուսումնասիրման դասընթացների գովազդներ։ Սակայն փոքր երկրների համար սեփական լեզվի պահպանությունն ու պաշտպանութունն ուղղակիորեն առնչվում է ազգային արժեքների, ավանդույթների ու առհասարակ՝ մշակույթի պահպահման, գոյաբանական հարցերի հետ։ Եթե մենք ամեն ցանկացողին թույլ ենք տալիս Հայաստանը վերածել մի մեծ լեզվաբանական դպրոցի՝ ըստ էության վերջին պլան մղելով հայոց լեզուն, ապա ինչ ենք ակնկալում մեր այն հայրենակիցներից, որոնք առաջին ու վերջին անգամ հայալեզու գիրք են տեսել առաջին դասարանում՝ այբբուբեն սովորելիս։ Անգամ հայո՛ց լեզվի մակարդակը բավարար չէ Հայաստանում, քանի որ մեր առօրյա բառամթերքի մեջ առկա են այնքան օտար բառեր, որ դրանք ժամանակի ընթացքում պարզապես ուծվել են մեր լեզվին։ Համատարած «ածվյոռկաները», «պլասկագուբցիները», «աձյալներն ու «թասիբները», «նամուսներն» ու «խարեբները», «յախշիներն ու «օքեյները» խեղդել են հայոց լեզուն։

Մենք չենք գիտակցում, որ լեզուն մեր գոյաբանական պայքարի ամենաառանցքային զենքն է։ Լավրովն ասում է, թե հայկական կողմի նախաձեռնությամբ է Ռուսաստանը պատրաստ Հայաստանում աջակցել ռուսական դպրոցների բացմանն ու ռուսաց լեզվի մասնագետների վերապատրաստմանը։ Իսկ Հայաստանը պատրա՞ստ է սեփական նախաձեռնությամբ, սեփակա՛ն լեզվի պահպանությանն ու պաշտպանությանը միտված աշխատանքներ կատարել։ Հայաստանը պատրա՞ստ է մայրաքաղաքի կենտրոնական շանքերի վրայից հեռացնել մարդաբոյ անգլիալեզու գովազդներն ու «էստի համեցեքները»։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նույնպիսի ջանասիրությամբ սրբել հայկական եթերը լեզվական աղբից էլ, աղտից էլ։ Վերջապես, այո, լավ է լեզու իմանալը, ինչպես հայտնի ասացվածքում՝ «որքան լեզու գիտես, այնքան մարդ ես», սակայն ամեն ինչից վեր, ամեն ինչից առավել հայ մարդը նախ պիտի տիրապետի մայրենիին, այնուհետև ամեն արժող կամ չարժող լեզվի համար ճանապարհ հարթի՝ սեփականի հաշվին։

Վերջապես, որքանով է կարևոր լեզուն ինքնության պահպանման ու պաշտպանության համար։ Արդյո՞ք հայերենը գտնվում է ճնշման տակ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում