Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Ինչ տեսք ունի Հայաստանի և Ադրրբեջանի միջև առաջընթացի ԱՄՆ հույսը

Ես համարում եմ, որ այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության նորմալացման և  խաղաղ կարգավորման առաջընթացի հնարավորության իրական հույս, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են կարևոր քայլեր և ԱՄՆ-ը խրախուսում է դա: Հատկապես ինչ քայլերի մասին է խոսք, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը չի նշել: Այն, որ ռեգիոնում տեղի է ունենում դիվանագիտական-քաղաքական գերակտիվ շարժ, ակնառու է անզեն աչքով: Թերևս անկասկած է նաև, որ հայ-ադրբեջանական կարգավորումն այդ համատեքստում դիտարկվում է ավելի լայն հարցերի լուծման կամ սպասարկման, ավելի մեծ ռազմավարության համատեքստում: Այստեղ ահա առաջանում են հարցեր, որոնք գոնե հրապարակային դաշտում չունեն միարժեք պատասխան:

ԱՄՆ-ը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության, խաղաղ կարգավորման իրական հույսի և հնարավորության մասին: Այդ հույսն ու հնարավորությունը իրական լինելու համար թերևս ունեն մի քանի պարզ անհրաժեշտություն կամ դրա համար կա այսպես ասած մի քանի «նախապայման»: Մասնավորապես, կամ ԱՄՆ ու Ռուսաստանը պետք է համատեղ գործեն այն կարգավորման և իրական հույսի ուղղությամբ, որի մասին խոսում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, կամ ԱՄՆ պետք է կարողանա չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը իրավիճակի վրա: Մեկ այլ տարբերակ է, որ ԱՄՆ Ռուսաստանին պարզապես ստիպի ընդունել իր պայմանները և չխանգարել դրանց: Եվ սա միայն ԱՄՆ-Ռուսաստան պարագայում: Մինչդեռ խաղն առավել բարդ է, կա Իրանը, կա Թուրքիան, ոչ այնքան հեռվից առկա է Իսրայելը, ակտիվ է Եվրոպան, բնականաբար իր մասին հիշեցնում է Փարիզը, այդ ամենից անմասն չէ Լոնդոնը, խաղից դուրս մնալուն չի համակերպվի Բեռլինը, այդ ամենին բոլորովին անտարբեր չի հետևելու Հայաստանում՝ Եվրասիական ռեգիոնում մեծությամբ երկրորդ դեսպանատունը կառուցած Պեկինը: Նկարագրված շրջանակի շահերի և ռազմավարությունների, հետաքրքրությունների և մրցակցության շրջանակը եթե անգամ հստակ չէ ամբողջական մանրամասներով, այդուհանդերձ բավականին պատկերացնելի է թեկուզ ընդհանուր գծերով:

Եվ ահա, այդ իմաստով, ի՞նչն է հայ-ադրբեջանական կարգավորման իրական հնարավորության հույսի հիմքը, որի մասին խոսում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: Արդյո՞ք վերը նշված կենտրոնների միջև կա այնպիսի ընդհանուր հայտարար, որ թույլ է տալիս դիտարկել նվազագույնը որևէ նոր հանգրվան՝ առաջընթացի տեսքով: Այն, որ այդ կենտրոնների միջև ուժերի հարաբերակցությունն ու շահերի բազմազանությունն այնպիսին է, որ գործնականում բացառում է մեկի պարտադրանքը մյուսների, կամ մի թևի պարտադրանքը մեկ այլ թևի կամ բլոկի հանդեպ, թերևս անկասկած է, և տեսանելի ապագայում հազիվ թե հնարավոր է դիտարկել ուժերի առկա հարաբերակցության էական փոփոխություն: Այդ դեպքում թերևս կարգավորման առաջընթացի իրական հնարավորության հույս կարող է լինել միայն ընդհանուր հայտարարի պարագայում, նվազագույնը այն խաղացողների միջև, որոնք ռեգիոնալ հարցերում և մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ ունեն էական ազդեցություն: Իսկ դա նշանակում է, որ նվազագույնը ԱՄՆ, Թուրքիա և Ռուսաստան եռյակը պետք է գործի նույն տրամաբանությամբ: Կա՞ այդպիսի իրական հեռանկար: Համենայն դեպս, չկան դրա նշանները: Եթե այդ հեռանկարը կամ իրողությունը առկա է կուլիսներում, կամ կատարվում է աշխատանք այդպիսի իրավիճակ ստեղծելու համար, ապա իրական հույսի մասին ամերիկացի դիվանագետի արտահայտությունը կարող է վերաբբերել ավելի շուտ հենց դրան՝ այդ հայտարարը ստանալուն, այլ ոչ թե անմիջապես կարգավորմանը:

Բանն այն է, որ այդ հայտարարը ստանալուց է կախված լինելու նաև, թե ինչպիսին է լինելու կարգավորման վերաբերյալ այն պատկերացումը, որը կդառնա իրական՝ խոշոր խաղացողների միջև ընդհանուր որոշակի հայտարարի իրական դառնալու պարագայում: Իսկ Հայաստանի համար զգայուն, գերզգայուն հարցերը հենց այդտեղ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում