Հայաստանում ռուսական կրթությունը առանձնակի ձգողականություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Նրա խոսքով` Ռուսաց լեզվի որակյալ դասավանդումը լավ է, բայց չափը չպետք է անցնել, դա պետք է վերահսկվի. «Մշակութային էքսպանսիան վտանգավոր է. կրթական համակարգը պետք է ունենա ուրույն, ազգային նկարագիր»:
Փախչանյանը մտահոգված է, որ եթե այսպես շարունակվի, երկու սերունդ հետո մեր լեզուն կկորցնենք: