Այսօր՝ հունիսի 10-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Տաշիր քաղաքում հավի ձվի չափ կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը: Կարկուտը տեղացել է 17:03-ին և 19:40–ին: Այս պահին տուժած քաղաքացիները սպասում են, որպեսզի ժամանեն Լոռու մարզպետարանից ու Տաշիրի քաղաքապետարանից, հույսով, որ նրանք օգնության ձեռք կմեկնեն իրենց: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ում: