«Բելառուս-24» հեռուստաալիքն անջատված Է ԵՄ-ի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար արբանյակային հեռարձակումից: Այդ մասին, հաղորդել Է Բելառուսի տեղեկատվության նախարարությունը:
Մամուլի տեղեկագրում ճշտվում Է, որ դա Globe Cast ընկերության միակողմանի որոշումն Է: Տեղեկատվության նախարարությունը վրդովմունք Է հայտնել այդ որոշման կապակցությամբ եւ հեռարձակումն անջատելը համարել Է «իրավունքի Էրոզիայի եւ արեւմտյան երկրների տեղեկատվական տարածության տոտալ ստերիլիզացման հերթական դրսեւում»:
«Բելառուս-24»-ը բելառուսական միջազգային պետական հեռուստաալիք Է: ԵՄ-ի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար արբանյակային հեռարձակումից անջատելուց առաջ ծածկույթի գոտին ընդգրկում Էր 174 երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: