«Այո մրցակից մոտիվացված է, ունի 20 ֆուտբոլիստներ որոնք տաղանդավոր են և բարձր որակի ֆուտբոլ են ցուցադրում, բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին և հավատում ենք մեր ուժերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Իսպանացի մասնագետի խոսքով` Ուկրաինայի հավաքականն արդեն ցույց է տվել, որ կարող է լավ խաղալ յուրաքանչյուր մարզադաշտում:
«Մենք դեռևս վերականգման փուլում ենք: Իսկ խաղի մեկնարկին դեռևս 24 ժամ կա: Սրանք ամենակարևոր 24 ժամերն են ֆուտբոլիստների վերականգնման համար: Մենք մեր բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք առաջիկա հանդիպման վրա»,- ավելացրել է Կապառոսը։
Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: