Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ հավատում ենք սենսացիային․ Լեհաստանում՝ Ուկրաինայի դեմ․․․

«Այո մրցակից մոտիվացված է, ունի 20 ֆուտբոլիստներ որոնք տաղանդավոր են և բարձր որակի ֆուտբոլ են ցուցադրում, բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին և հավատում ենք մեր ուժերին»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Այսօր ժամը 17-ին մեր ազգայի թիմը Լեհաստանի Լոձ քաղաքում Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակներում կմրցի Ուկրաինայի ազգային թիմի հետ։ Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ ուկրաինացիները կհաղթեն։ Հանդպման նման ելքի համար սահմանված ընդամենը 1․2 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 6, իսկ Հայաստանի հաղթանակը` 12 գործակցով։

Կարճ ասա այսօրվա խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակը կդտիվի որպես սենսացիա։ 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Գլազգոյում 2։0 հաշվով զիջել էր Շոտլանդիային։ Վերջին պարտությունը սակայն չի խանգարում, որպեսզի բոլորս հավատանք սենսացիային։ Բոլորս ենք գիտակցում, որ Ուկրաինայի հավաքականը կարգով մի քանի անգամ ավելի բարձր է։ Ֆուտբոլիստների տրանսֆերների հանրագումարով ուկրաինացիները 10 անգամ գերազանցում են մերոնց։ Գիտակցում ենք, որ մրցելու ենք մի հավաքականի դեմ, որը համոզիչ հաշվով հաղթել էր Շոտլանդիայի պես հզորի թիմին։ Այս ամենը սակայն մի կողմ դնելով հավատում ենք, որ մեր ֆուտբոլիստներին կրկին կհաջողվի գլխից վեր ցատկել։ Սա ամենևին չի նշանակում որ հույսներս դրել ենք հրաշքի վրա։ Այո, հրաշքներ լինում են, բայց մեր ֆուտբոլիստները բազմիցս են ապացուցել, որ կարող են լուծել ամենաբարդ խնդիրը։ Կապառոսի գլխավորությամբ մենք հաղթել ենք կարգով մի քանի անգամ ավելի բարձր Ռումինիային, Իսլանդիային, Իռլանդիային, ոչ-ոքի ենք խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Ունենալով կադրային լուրջ խնդիրներ մենք փորձում ենք բացը լրացնել համախմբվելու և նվիրվածության միջոցով։ Այո եղել են ձախողումներ, խայտառակ պարտություններ, բայց․․․։ Կարևոր մի դիտարկում։ Վերջին 2-3 տարիներին, անկախ ձախողումներից մեր ազգային թիմի տնային հանդիպումներին ներկա է գտնվում մոտ 10 հազար ֆուտբոլասեր։

Լինում են նաև հանդիպումներ երբ հազարավոր ֆուտբոլասերներ չեն կարողանում տոմս ձեռք բերել և երկրպագել իրենց սիրելի թիմի ստադիոնից։ Ավելի վաղ, պարտություններից ու ձախողումներից հետո ազգային հավաքականի երևանյան հանդիպումները անցնում էին կիսադատարկ տրիբունաների ներքո։ Այսօր Հայաստանի հավաքականն ունի երկրպագուների այն ամուր կորիզը, որը անկախ արդյունքից իր պետության ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցչի կողքին է։ Նույնիսկ եթե այսօր պարտվենք Ուկրաինային, վստահ ենք, որ հունիսի 14-ին Շոտլանդիայի դեմ խաղում այդ 10 հազար երկրպագուները կլցնեն «Հանրապետականը»։ Այդ 10 հազար ֆուտբոլասերները առանց տրտնջալու կատարում են իրենց պարտականությունը։ Իսկ որն է ազգային թիմի ֆուտբոլիստների պարտականությունը։

Այդ 10 հազար ինչպես նաև միլիոնավոր մյուս երկրպագուները պահանջում են, որպեսզի ազգային թիմի մարզաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում անի անհնարինը։ Միայն այս կերպ մենք կարող ենք հույսեր փայփայել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու մասին։ Այո, երազանք իրականություն դարձնելու պետք է անել անհնարինը և պարբերաբար տանել սենսացիոն հաղթանակներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում