Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

ՀԱՊԿ այլևս գոյություն չունի

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանի գնահատականն անշուշտ արտացոլում է միջազգային անվտանգության համակարգում առկա ներկայիս վիճակը, դրանից բխող անորոշության ու անկանխատեսելիության մթնոլորտը, որը բնականաբար հատկապես սուր է արտահայտվում աշխարհաքաղաքական դիմակայության առումով զգայուն ռեգիոններում: Իսկ Կովկասը այդ թվում է, կամ այդ շարքում, այդ շղթայում և մեծ հաշվով, Հայաստանի արտգործնախարարն իր գնահատականի տողատակում կամա, թե ակամա շոշափում է իրողություն, որն իբրև օրակարգ տողատակում է և դե ֆակտո թույլ է տալիս ասել, որ ՀԱՊԿ այլևս գոյություն չունի: Խոսքը բնականաբար ՀԱՊԿ լուծարման մասին չէ, այսինքն չունի դե յուրե իմաստ:

ՀԱՊԿ գոյություն չունի իր աշխարհաքաղաքական այն տրամաբանությամբ և «տեսքով», որով ստեղծվել է երեք տասնամյակ առաջ և գոյություն ունեցել անցնող երկու տասնամյակում: Այդ ՀԱՊԿ-ն այլևս անկենսունակ, ժամանակավրեպ, անհեռանկար է, ի զորու չէ լուծել այն մասշտաբի խնդիրներ, որոնք կանգնած են այսօր ՌԴ առաջ: Բանն այն է, որ ուկրաինական պատերազմում քանդվող հին՝ և ձևավորվող նոր աշխարհակարգի հանգամանքը ըստ էության հրապարակ է բերել անվտանգային բլոկների նոր օրակարգեր և ՀԱՊԿ-ը այդ իմաստով ոչ միայն բացառություն չէ, այլ գործնականում դառնում է առաջնահերթություն ռուսական խաղում: Դա արտահայտվեց ՀԱՊԿ վերջին վեհաժողովում՝ ապրիլի վերջին Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց ԱՊՀ-ն ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակով օժտելու անհրաժեշտության մասին, փաստորեն աննախադեպ բարձր մակարդակով օրակարգ բերելով մի հարց, որը մինչ այդ դիտարկվել է առավելագույնը փորձագիտական դաշտում:

Պուտինը խոսել է նաև Շանհայի գործակցության կազմակերպության հետ հարաբերությունը խորացնելու անհրաժեշտության մասին: Սա գործնականում կարող է հիմք լինել դիտարկելու, որ Ռուսաստանը փորձում է արևմտյան ուղղությամբ ռազմական խնդիրներ լուծելով Ուկրաինայում, արևելյան և հարավային ուղղությամբ ձևավորել ռազմա-քաղաքական օրակարգեր, դրանք գործնականում ներկայացնելով Թուրքիային, Իրանին, Հնդկաստանին, Պակիստանին: Չինաստանի պարագան այստեղ իհարկե ունի առանձին դիտարկման կարիք: Զուգահեռ, բավականին նկատելի է աշխուժություն մերձավորարևելյան ուղղությամբ, որտեղ Միացյալ Նահանգներն իր հերթին է թերևս փորձում ձևավորել անվտանգային մեխանիզմների նոր դասավորություն, որի վերաբերյալ մտքեր սակայն արտահայտվել են դեռևս Թրամփի նախագահության տարիներին: Խոսքը մասնավորապես մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնում այսպես ասած յուրօրինակ ՆԱՏՕ ձևավորման մասին է: Գրեթե կասկած չկա, որ դա  զուտ թրամփյան տեսլական չէ, այլ ամերիկյան արտաքին քաղաքական աշխարհաքաղաքական ռազմավարություն, որի վերաբերյալ կարող են տարբեր լինել վարչակազմերի տակտիկական մոտեցումները:

Ակնառու է սակայն, որ Բայդենի վարչակազմը փորձելու է ոչ միայն Արևմուտքից սահմանափակել ՌԴ հավակնությունների շրջանակը, այլ նաև հարավից՝ մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնից: Սա իհարկե բավականին բարդ խաղ է, որը նոր է միայն մեկնարկում և այդ իմաստով հատկանշական է նաև այն արտահայտությունը, որ ՆԱՏՕ-ն մադրիդյան Վեհաժողովին ընդառաջ արել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը, ասելով, որ մադրիդյան Վեհաժողովը կլինի պատմական, վերափոխիչ Վեհաժողով: Թափ հավաքող փոփոխությունները և ռազմավարությունները Հայաստանը դնում են լրջագույն քաղաքական օրակարգի առաջ, այն պարագայում, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքը գործնականում սահմանում է անլրջության նորանոր ռեկորդներ, մասնակիցների գերակշռող մասի զանազան կատարումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում