Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը կարծում է, որ կրթության ոլորտում մարդկանց պահանջները փոխվելեն․ «Ուսուցիչներին ինչքան ուզում ես բարձր աշխատավարձ տուր, պատերը ներկի, համակարգը պետք է փոխվի: Առաջին խնդիրը, որ թռչնի թռիչքի մակարդակից նայող մարդիկ պետք է կոլեկտիվ մտածողության գործունեություն ծավավեն»:
Փորձագետի խոսքով՝ Կրթական համակարգում ստրատեգիական ինվեստիցիաների կարիք կա․«Կրթական պրոցեսը անորակ է: Առանց դասագրքի էլ կարելի է կրթական պրոցես վարել շատ լավ: Անհնար է միայն ծրագրավորողներով երկիր կառուցել, վաղը մեզ կրթական ոլորտի մասնագետ է պետք լինելու»: