Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանը պետք է ամեն ինչ անի, որ մոսկովյան ու բրյուսելյան միջնորդություններն իրար չհակադրվեն

Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են: Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը վերաբերող հարցին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել  2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով․«Ըստ իս՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում: Գուցե, ցանկալի կլիներ, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց, այդուհանդերձ, պրոցեսն առաջ է գնում, ձեռք են բերվում առարկայական, պոզիտիվ, թեկուզև դեռ միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ: Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են,  մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», – պարզաբանեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ․«Այնպես որ, համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան հարաբերությունների լիարժեք նորմալացումը, գոյություն չունի», – հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Արդյոք ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի մատնանշած վերջնական կարգավորումը կլինի մոսկովյան միջնորդությամբ, թե՞ Բրյուսելն է հայ-ադրբեջանական գործընթացների միջնորդն ու գլխավոր դերակատարը։ Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը  հույս ունի, որ այդ գործընթացներն իրար չեն հակադրվի․ «Որովհետև կան գործընթացներ, որտեղ Ռուսաստանն առավել արդյունավետ միջնորդ կարող է լինել և կան հարցեր, որտեղ Ռուսաստանը որևէ դերակատարություն չի կարող ունենալ և այդտեղ բնականաբար բրյուսելյան ձևաչափը շատ կարևոր առաքելություն ունի։ Բազմիցս ասել եմ, որ շահագրգռված եմ, որ այդ երկու ձևաչափերի միջև լինի որոշակի ներդաշնակեցում և համակարգում։Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է ձգտի դրան։ Ըստ իս՝ անհույս չէ։ Կան հարցեր, որտեղ և՛ Բրյուսելը և՛ Մոսկվան շահագրգռված կլինեն համատեղ աշխատել։ Այդ համատեղ աշխատելու դաշտը պետք է հնարավորինս օգտագործել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Նավասարդյանի՝ դա չի բխելու Ադրբեջանի շահերից, բայց պետք է փորձել ու ձգտել։ Արդյոք այդ կարգավորումը տեսանելի է, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Հաստատ դա արագ լուծվող հարց  չէ։ Հնարավոր է նույնիսկ շատ «ջուր տանի» և նույնիսկ անհաջողությամբ պսակվի, եթե  երկու ձևաչափերի իմ նշած հակադրումը շարունակվի։ Նույնիսկ կասեի, որ անխուսափելի է։ Եթե  իրար հակադրվեն Ռուսաստանի և Եվրամիության ջանքերը, ապա ձախողումը համարյա անխուսափելի կլինի»։

Դիտարկմանը, ինչքանո՞վ է կոնֆլիկտի կարգավորումը ձեռնտու Ռուսաստանին, մեր զրուցակիցն ասաց․ «Ռուսաստանի համար ցանկալի է կարգավորման որոշ առանձին բաղադրիչներ։ Խոսքն առաջին հերթին հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որովհետև այն նոր իրավիճակում, որ ունեցանք Ուկրաինա ներխուժման արդյունքում, դա շատ կարևոր է։ Ռուսաստանն ամեն դեպքում ուզում է հնարավորինս բացառել նոր պատերազմի վերսկսկումը, որովհետև դա միայն կթուլացնի Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում։Այդ երկու հարցերի շուրջ Ռուսաստանը բնականաբար էական ջանքեր է պատրաստ գործադրել, այլ բան է, թե ինչպիսի հնարավորություններ կունենա՝ հաշվի առնելով անկանխատեսելի զարգացումներն Ուկրաինայի շուրջ։ Բայց ամբողջական կարգավորում՝ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը դադարեն լինել հակառակորդներ ու դառնան տարածաշրջանում համագործակցությամբ շահագրգռված երկրներ՝ այդ կարգի կարգավորում այդքան էլ չի բխում Ռուսաստանի այսօրվա շահերից։ Այդ ուղղությամբ որևէ ջանքեր իրենց միջնորդությունից մենք չենք կարող սպասել։ Այստեղ է, որ Եվրամիության դերը կարող է ավելի բարձրանալ»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում