Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Նախկին համայնքային իշխանությունները իրենց ինֆորմացիան չեն փոխանցում խոշորացված համայնքին. չկա դա կանխելու մեխանիզմ

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով այդ փոփոխության արդյունքում Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված։

Արդյունքում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորումից կունենան թվով 34 բնակավայրերով Թալին համայնք, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից կունենանք Ճամբարակ համայնք՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից կունենանք Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից կունենանք Տաշիր համայնք՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից կունենանք Սիսիան համայնք՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ: Այսպիսով այս 13 համայնքներն առաջարկում ենք միավորել 5 համայնքի մեջ, այդ 13 համայնքները միասին ներառում են 141 բնակավայր։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր խոշորացված համայնքներում ընդհանուր խնդիրներից մեկը միասնական տրանսպորտի հարցն է. «Խոշորացումից հետո պետք է լինի միասնական տրանսպորտ, այսինքն մեկ ընկերության կողմից սպասարկվող ցանց: Սա արդեն իսկ մեծ խնդիր է, որովհետև մենաշնորհ է լինելու և դրա վառ օրինակը մենք հենց հիմա տեսնում ենք Աբովյանում, որը բերելու է գների ավելի քան կրկնակի բարձրացման, գուցե ավելի շատ: Սա լուրջ խնդիր է ամբողջ Հայաստանի համար; Երկրորդ խնդիրը գույքերի հանձնման-ընդունման կարգն է: Իրականում համայնքները խոշորանալով, փաստացի նոր վարչական միավոր է ստեղծվում, բայց լուծարային հանձնաժողով չի ստեղծվում, և արդյունքում լիքը տվյալներ անհետանում են: Մենք ունենք ինֆորմացիայի կորուստ, նախկին համայնքային իշխանությունները իրենց ինֆորմացիան չեն փոխանցում խոշորացված համայնքին: Ինֆորմացիայի կորուստը, գույքային կորուստները  ոչ մի տեղ չեն երևում: Փաստացի դա հնարավորություն է տալիս դրան ուղղակի անհետացնել: Չկա որևէ մեխանիզմ դա կանխելու համար: Հիմնական մտահոգությունները սրանք են: Մնացած առումներով համայնքները շահում են խոշորացման արդյունքում:  Բյուջեները մեծանում են, ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, այստեղ շատ բան կախված է արդյունավետ կառավարումից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ սկզբնական շրջանում թեև մտահոգություններ կային, բայց հիմա խոշորացման գործընթացը համայնքների զարգացման գործում շատ մեծ դեր է խաղում, այդ թվում սուբվենցիոն ծրագրերի ծավալներն են աննախադեպ մեծանում, Գևորգ Քոթանջյանն ասաց. «Առաջին խոշորացման ժամանակ ամենակարևոր բանը, որ արտաբերում էին, ասում էին, որ քաղաքական պայքար է լինելու, կուսակցություններն են զարգանալու տեղերում, լինելու է նաև քաղաքական պատասխանատվություն: Հիմա եթե սկսենք քննարկել նախընտրական քարոզարշավի փուլը, իրականում այդ քաղաքական գործընթացը տեղի չունեցավ, եղավ անձերի ինքնահաստատման գործընթաց: Ամբողջ Հայաստանով մեկ բացվեցին անձ-կուսակցություններ, կամ անձ-դաշինքներ և քաղաքական խոսք չնկատվեց: Նույնիսկ 70 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները, որոնք պետք է հանրային հեռուստատեսությամբ դեբատի մասնակցեին, այդ մարդիկ չունեին քաղաքական խոսք ու ծրագիր: Այսինքն այս առումով այն արդյունքը, որ պետք է ունենային խոշորացված համայնքները, դա ձախողվել է: Եթե ձախողված չլիներ, հետընտրական փուլում այսքան խնդիրներ չէին լինի: Խոսքը վերաբերում է Վանաձորին, Փարաքարին, Գեղարքունիքի մարզի համայնքներին:

Ինչ վերաբերում է բյուջեին, որը թույլ է տալիս մեծացնել սուբվենցիոն ծրագրերը, ըստ Գևորգ Քոթանջյանի, այստեղ պետք է հասկանալ, թե արդյոք այդ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպաստում է համայնքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Որովհետև մեծ առումով, խոշորացումը չի տանում կյանքի որակի բարձրացմանը, այն բերում է մեծ բյուջեի, որի արդյունքում շատ ծրագրեր են իրականացվում: Բայց թե որքանով են դրանք պետք, որքանով պետք չեն, սա հարցի միուրիշ կողմն է: Հետևաբար, կա ներուժ, բայց կառավարությունը դա սխալ է իրականացնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում