Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հունիսի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ Իրանին կոչ են արել՝ վերսկսել լիարժեք համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և իրականացնել միջուկային ծրագրի հետ կապված մոնիտորինգի և ստուգման բոլոր միջոցառումները:
Ինչպես նշվում է փաստաթղթում, 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին է դրված կենսունակ գործարք, «որը Իրանին կվերադարձնի Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ ԱՄՆ-ին կվերադարձնի գործարքին»:
«Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այս գործարքը կնքելու դիվանագիտական հնարավորությունից: Մենք կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,- շեշտել են Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը:










































