Լավրովը Հայաստանում սրեց իրավիճակը` դելիմիտացիան կապելով Արցախի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանն առաջարկում է, որ ռուսական նարատիվներից դուրս գանք, զարգացնենք հարաբերությունները նորմալ երկրների հետ. «Ռուսաստանի դերի թուլացմամբ Թուրքիան այստեղ չի ակտիվանա: Մենք խաբել ենք, թե ունենք դաշնակից: Պետք է հասկանալ` Ռուսաստանը չի ուզում Արցախը, այն ընդամենը գործիք է:Կա ազդակ, եթե ուզում ենք խաղաղություն, ՌԴ-ն պետք է տարածաշրջանից դուրս գա»: Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ԱԳՆ-ի դիմաց արված ակցիային ու հնչած հայտարարություններին, Սանասարյանը նշեց. «Նողկանք եմ ապրում. այդ մարդիկ հայի կերպարի վրա են ազդում: Այս մարդիկ մարդ են գտնում դրսից, որ բողոքեն երկրի ղեկավարից:Այսպես շարունակելով` խամաճիկ ենք դառնալու այլ երկրների ղեկավարների համար: Մենք պետք է ինքնիշխան լինենք այլ տարբերակ չունենք»: