Չինաստանը կարող է ժամանակին հայտնաբերել կապիկի ծաղիկի պոտենցիալ բերովի դեպքերը: Ինչպես հայտնում է CGTN-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնյան:
Կենտրոնի ենթակայությամբ գործող Վիրուսային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտի ղեկավարն ասել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ստեղծել է ՊՇՌ մեթոդ՝ կապիկի ծաղիկի վիրուսը հայտնաբերելու համար:
Նրա խոսքով՝ մեթոդը ստուգվել է Սիերա Լեոնեում և կարող է հայտնաբերել վիրուսը:
Չինաստանը կապիկի ծաղիկի որևէ դեպք դեռևս չի հայտնաբերվել: