Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ինչպես հաղորդում է Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը:

«Այս համատեքստում, մեր ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Սա կարևոր հավելյալ խողովակ է տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության ձևավորման և բազմակողմ համագործակցության զարգացման համար», – հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ողջունեց Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, բայց նաև հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև կապ գտնելու Թուրքիայի ղեկավարության փորձերը կառուցողական չեն:

2008-2010 թթ. հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ձախողումից հետո Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը, որպես հարևան երկրներ, երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական փորձն են անում: Հայ-թուրքական նոր գործընթացը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ նախորդ տարի՝ 2021 թվականին:

Երկկողմ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին այսպես ասած «դրական ազդակներով» մի քանի անգամ փոխանակվելուց հետո Երևանն ու Անկարան տարվա վերջին հայտարարեցին երկխոսություն սկսելու նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին:

Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ դիվանագետ Սերդար Քըլըչը: Մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են երեք անգամ, որոնցից առաջին տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին՝ կրկին Վիեննայում:

«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին և առայժմ միակ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «3+3»-ի աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում