Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանում ԶԼՄ-ների ազատության խախտումների և լրագրողների անվտանգության մարտահրավերների վերաբերյալ բանաձևին։ Փաստաթղթում կոչ է արվում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Փաստաթղթում ասվում է, որ Եվրախորհրդարանը «հայտնում է իր անհանգստությունը Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ունեցած ապակառուցողական դերի, կառավարության և դրա որոշումների վրա նրա ազդեցության վերաբերյալ»։
Փաստաթղթում խորը մտահոգություն կա նաև Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերի վերաբերյալ։ Փաստաթուղթը կոչ է անում անձնական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ։