Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

ԱՄՆ առաջարկը Ռոբերտ Քոչարյանին

Փողոցային շարժում իրականացնող խորհրդարանական ընդդիմությունը ստացել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր: Ըստ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների, հրավերն ընդունվել է և հանդիպման օրն այսօր է՝ հունիսի 9-ը: Դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյային են ներկայացնելու երկրում առկա իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները, նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությանն իրենց գնահատականը:  Մոտավորապես պատկերացնելի է, թե ինչ բովանդակություն է ներկայացնելու Հայաստան դաշինքն ԱՄՆ պաշտոնյային: Ի դեպ, հետաքրքիր է թերևս, թե արդյո՞ք հանդիպման հրավեր չի ստացել մյուս խմբակցությունը՝ ՊՈՒ-ն: Գոնե առայժմ չկա այդ մասին տեղեկություն: Իսկ հրավերի փաստը բավականին ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով այն, որ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, բավականին բաց կերպով դիրքավորված է ռուսական հետաքրքրությունների դաշտում և իր մոտեցումներն ու գնահատականները այդ առումով արտահայտում է բաց: Այդ դեպքում ի՞նչն է հետաքրքրել ամերիկացի պաշտոնյային, կամ այլ կերպ ասած՝ Վաշինգտոնին, որի «հաղորդուղին» է Հայաստան ժամանած դիվանագետը: Կարո՞ղ է արդյոք լինել որևէ առաջարկ, իհարկե ոչ ուղիղ, այլ քաղաքական տողատակի միջոցով, որ ԱՄՆ կանի Ռոբերտ Քոչարյանին:

Ի դեպ, այդ իմաստով թերևս ուշագրավ «զուգահեռ» կարող է դիտվել 2011 թվականը, երբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից և Հայաստանում դրանց հետևանքով արմատացած հասարակական-քաղաքական ճգնաժամի ֆոնին հասունացվեց Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկխոսության գործընթացը, որում, ըստ ժամանակի մամուլի համառ հրապարակումների, զգալի ներդրում ուներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Իհարկե իրավիճակը այդ շրջափուլում, իր ամբողջ ծանրությամբ ու բարդությամբ, թերևս համեմատելի կամ նույնական չէ ներկայիս իրադրությանը, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյի ներկայիս տրամաբանության շարունակությունը անելանելի-փակուղային է, ինչը գուցե անհանգստացնում է Նահանգներին: 2011 թվականին չհաջողվեց Հայաստանը դուրս բերել փակուղուց և մեծ ջանքի գնով ձևավորված երկխոսությունը տևեց շատ կարճ, իսկ հաջորդիվ արդեն ձևավորվեց Հայաստանը Եվրասիա-թյուրքական նախագծերի օղակի մեջ առած ոչիշխանական բեվեռի շարժումը՝ որ Սերժ Սարգսյանին հակառակ պարագայում սպառնում էր իշխանափոխությամբ: Արդյո՞ք ԱՄՆ-ը ներկայումս ունի որևէ դիտարկում Հայաստանում ներքաղաքական փակուղու խորացում թույլ չտալու առնչությամբ, ինչը անխուսափելիորեն ունենալու է նաև ռեգիոնալ հետևանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում