Tuesday, 16 04 2024
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Այնտեղ, որտեղ Թուրքիան ուզում է ռազմական գործողություններ ձեռնարկել, «խաղաղության ակունք» կոդ անվան տակ իրականացրել է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան, Թուրքիան մտադիր է ներխուժել Սիրիա: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի գրավելու նոր տարածքներ, այդ թվում՝ Թել Ռիդաթ և Մանբիջ քաղաքները: Ինչո՞ւ հիմա Թուրքիան նման որոշում կայացրեց:

Էրդողանը հայկական կողմի ներկայացուցիչները հանդիպում են հանդիպումից առաջ և հետո, ինչպես նաև Բաքու վերջին այցի ժամանակ, անընդհատ խոսում են Հայաստան-Թուրքիա հաշտեցման պայմանագրի ստորագրման մասին, որ դա կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և կդարձնի դա հարատև: Ուզում են փաստի առջև կանգնեցնել, այսինքն՝ քանի որ այդ ներկայացուցիչները առաջին և երրորդ հանդիպմանը համատեղ հայտարարություն էին ստորագրել, որտեղ նշված է գործընթացն առանց նախապայմանների զարգացնելու խնդիրը, նախապայման չի կարող առաջադրել, այդ նույն նախապայմանը հորդորի ձևով է առաջադրել: Փաստորեն, եթե հայկական կողմը մերժում է, ապա դառնում է խաղաղության և կայունության հաստատման հակառակ կողմ:

Սիրիայում էլ նույն բանն է, քանի դեռ չի ձևավորվել նոր աշխարհակարգ, որի ձևավորման գործընթացներն աշխուժացել են հատկապես Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետ, դա ընդունում է նաև Լավրովը, քանի դեռ դա տեղի չի ունեցել, Թուրքիան ուզում է արագացնել: ԽՍՀՄ փլուզումից հետո նոր աշխարհակարգ ձևավորելու միակ փորձը չէ: Խոսում էին ժողովուրդների համերաշխության, եղբայրության, բարեկամության մասին, էդ բոլորը սին դուրս եկան, ընդհակառակը, անընդհատ պատերազմների մեջ են:

Երկրորդ պատերազմից հետո առաջ քաշվեց նոր Մեծ Մերձավոր Արևելք ծրագիրը: 2003-ին Քոնդոլիզա Ռայսը ԱՄՆ նախագահի՝ անվտանգության գծով օգնականն էր, իսկ 2006-ից՝ պետքարտուղար: Նա այդ ժամանակ հայտարարել է, որ նոր Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի համաձայն մասնատման են ենթարկելու Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 22 երկիր, ընդ որում, ընդգծելով, որ այդ թվում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Այդ ծրագրով Պենտագոնը մի քարտեզ հրապարակեց: Այնտեղ հսկա Քրդստան է նախատեսվում՝ ներառելով իր մեջ Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի և Իրանի տարածքներ: Քրդստանը ձգվում է Սիրիայից մինչև Թավրիզ: Թուրքիան այդ քրդական ծրագրերից է անհանգստանում: Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում հզոր դաշնակից է, բայց անընդհատ օգնում են Սիրիայի քրդերին, այսպես կոչված, ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներին, որոնց ԱՄՆ-ն համարում է Սիրիայի ժողովրդավարական ուժեր, իսկ Թուրքիան՝ PKK-ի մասնաճյուղը: ԱՄՆ-ն այնքան է օգնել քրդերին, որ եթե սկզբում աշխարհազորայիններ էին, հիմա արդեն ունեն 60 հազարանոց զորք, որն ստացել է կանոնավոր բանակի որակ: Այսինքն՝ կարողանում են տանկ օգտագործել, հակահրթիռային համակարգեր, հրետանի օգտագործել: Սա պատկառելի ուժ է, մանավանդ, թիկունքում կան ամերիկացիներ: Իրականում այնտեղ, որտեղ Թուրքիան ուզում է ռազմական գործողություններ ձեռնարկել, «խաղաղության ակունք» կոդ անվան տակ իրականացրել է: Ուզում էր Թուրքիայի սահմանին 35 կմ խորությամբ երկայնքով ստեղծել անվտանգ գոտի, դա նրան թույլ չտվեցին: Ռուսաստանն էլ խիստ քննադատել էր Թուրքիային:

Նշվում  է, որ քանի որ ռուսներն այս պահին զբաղված են Ուկրաինայի հետ պատերազմով, դրա համար նաև ռուս-ուկրաինական պատերազմն էր պատճառը, որ Թուրքիան արագացրեց իր քայլերը:

 Դա միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար ասված բան է: 2015-ին ռուսները մտան Սիրիա՝ Բաշար Ասադի հրավերով: 2017-ին Թուրքիան մտավ և գրավեց Սիրիայի մի քանի քաղաքներ, որոնք գտնվում էին իր սահմանին մոտ: Մեկ տարի հետո գրավեցին Աֆրինը: Մամբիջն էին ուզում գրավել, ամերիկացիները թույլ չտվեցին:

Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքներն են ուզում գրավել, ապա Թել Աբյադը գրավել էին, բայց չեն կարողանում վերահսկել, անընդհատ զոհ են տալիս: Երևի քրդական ուժերը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ակտիվացել են, ձեռքերը ծալած չեն նստում: Եթե այնտեղ քրդական միավոր լինի, ինչպես օրինակ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի շրջանն է, որտեղ անկախ չեն, բայց բանակ ունեն, դրոշ, խորհրդարան ու կառավարություն ունեն, նաև  ներկայացուցիչներ ունեն արտասահմանում, եթե դա լինի նաև Սիրիայում, դա կնպաստի, որ PKK-ն էլ, որ թուրքական պետության դեմ է պայքարում, նա էլ կակտիվացնի իր գործունեությունը: Որպեսզի դա տեղի չունենա, Թուրքիան գնում է նման քայլի: Մյուս կողմից արդեն քանի տարի գոյություն ունի Սոչիի գործընթացը, ըստ որի՝ ռուսներն ուզում են Իբլիդից որոշակի լայնությամբ միջանցք անցկացնել մինչև իրենց Հմեյմիմ ռազմատիեզերական բազա: Դա ստեղծեցին, որ Բաշար Ասադի զորքերը չմտնեն ու չզսպեն ահաբեկչական ուժերին, թուրքական զորքերին էլ դուրս վտարեն: Պուտինի շնորհիվ դա եղավ: Ռուսաստանը թույլ չտվեց իր դաշնակցին դա անել: Հարավային կողմում ռուսական զորքերն են պարեկություն անում, մյուս կողմում էլ՝ թուրքերը: Ռուսներն ու թուրքերը քանի տարի միասին գործում են, ռուսները թուրքերին են ներգրավում որպես հակակշիռ ամերիկացիներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում