Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող Է հայտարարել Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում: Այդ մասին, հաղորդել Է TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիայի ղեկավարն արդեն ժամանել Է քաղաք: Նրա ելույթը սպասվում Է տեղական ժամանակով 13:00-ին (համընկնում Է Մոսկվայի ժամանակի հետ): Ինչպես հաղորդել Է Hurriyet թերթը, որի թղթակիցն այցելել Է գործողության անցկացման շրջան, այն կարող Է սկսվել այս շաբաթ:
Դրա հետ մեկտեղ թուրքական ռազմաօդային ուժերն արդեն կետային հարվածներ են հասցնում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ)՝ Թել-Ռիֆաթում եւ Մանբիջում գտնվող օբյեկտներին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններին, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, արշավը կծավալվի Սիրիայի չորս տարածաշրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: