Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատև ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու և բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաև ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Հնարավոր է սա 6 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ, ծանոթացել օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին։ Այնուհետև Մեղրու համայնքապետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՋՕԸ-երի աշխատակիցներ (քանի որ ոռոգման ջրի խնդիրներին ևս անդրադարձ է եղել)։
«Վեոլիայի» ներկայացուցիչները ստեղծված կացությունը պատճառաբանել են այն հանգամանքով, որ ձնհալի պատճառով չեն կարողանում ջրի պղտորվածությունը հասցնել սահմանված նորմային, որպեսզի անխափան ջրամատակարարում ապահովեն։
Մարզպետի խոսքով` պետք է մշակել համապատասխան ընթացակարգ ու գոնե սպառողներին տեղեկացնել, թե որ ժամին է ջուր մատակարարվելու նման պայմաններում։ Մարզի ղեկավարը իրավիճակից դուրս գալու և ջրամատակարարումը վերականգնելու համար հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է
«Վեոլիա ջրի» տեղի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն՝ կարճ ժամկետում Ագարակի ու Մեղրու ջրամատակարարումը վերականգնելու համար։