Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Քաղաքապետը հետևել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքում ընթացող և նախանշվող ծրագրերին: Որոշ ժամանակ անց ամբողջությամբ նորոգված և հարմարավետ պայմաններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի շուրջ 3 հա տարածք զբաղեցնող Նոր Արաբկիր զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի Մոլոկանի այգի անունով:

«Այգին վարձակալությամբ էր տրված, դեռևս 2019թ. վարձակալի հետ պայմանագիրը խզվեց՝ փոխադարձ համաձայնությամբ, որից հետո նախագիծ պատվիրվեց այգու բարեկարգման համար, և 2022թ.-ից սկսեցին աշխատանքները: Կարծում եմ՝ մոտ երկու ամսից ամբողջ աշխատանքներն ավարտած կլինենք և հնարավորություն կունենանք այն հանձնել մեր բնակիչներին: Այգիների բարեկարգման ու վերականգնման աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, և մենք շարունակական առաջ ենք շարժվելու, որպեսզի քաղաքացիների համար ունենանք լավ միջավայր»,- ընդգծել է քաղաքապետը:

Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները: Ծրագրի շրջանակում կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվում է «Նոր Արաբկիր» հուշարձանը:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ: Քաղաքապետին ներկայացնելով ճաղավանդակի տեղադիրքն ու նմուշը՝ պատասխանատուները նշել են, որ 18 կտորից բաղկացած ճաղավանդակը կտեղադրվի գետի ողջ լայնքով:

Միջավայրի համար պակաս վտանգ չեն ներկայացնում լճում առկա եղեգները: Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով Երևանյան լճի և Հրազդանի կիրճի շուրջ 15 հա ափամերձ տարածքում իրականացվել են ճահճային բուսականության ցողման և չորացման աշխատանքներ: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Շարունակական կլինեն նաև ափամերձ տարածքների աղբից մաքրման աշխատանքները: Երկրորդ փուլի մրցույթն արդեն իսկ հայտարարված է:

Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով փոփոխություններ են կատարվում Դալմայի ջրագծի որոշ հատվածներում: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը։ Քաղաքային ծրագրերը շարունակական են, նոր նախաձեռնությունները՝ նախագծման փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում