Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Մ4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 14.56 կմ հատվածում (կմ 10+300-կմ 24+860, ձախ գոտի) մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Այս պահին կատարվում է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում։
Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։